Քաղաքացու մարմինը չի հայտնաբերվել

1805

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացուն հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել են հավանական պայթյունի վայրում, որտեղ, ըստ տեղեկության, հավանաբար գտնվել է քաղաքացին։

Պայթյունի էպիկենտրոնում և մերձակա ամբողջ տարածքում իրականացվել են մանրակրկիտ որոնողական աշխատանքներ, որոշ հատվածներում` նույնիսկ կրկնակի։

Որոնողական աշխատանքների արդյունքում, ցավոք, քաղաքացու մարմինը կամ վերջինիս մասունքները չեն հայտնաբերվել։

Նշենք, որ առաջացած հրդեհից և պայթյունից հետո 43 ժամվա ընթացքում փրկարար ծառայողները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, այդ թվում՝ 10 ողջ, 16 մահացած։

Այսպիսով, ընդլայնված շտաբի նիստում որոշում է կայացվել դադարեցնել որոնողական աշխատանքները։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Նախորդ հոդվածըՈՒԵՖԱ-ն կարող է տուգանքներ և տրանսֆերների սահմանափակում կիրառել
Հաջորդ հոդվածըԼատվիայի նախագահը հանդես է եկել ծայրահեղական առաջարկով