Լա Լիգայի նախագահ․ Պիկեն կարող է դառնալ «Բարսելոնայի» նախագահ

285

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեի հայտարարությունը կարիերան ավարտելու մասին։

«Իսպանական ֆուտբոլի լեգենդար խաղացող է Պիկեն։ Նա միշտ ասում էր, որ իր կարիերայում վերջինը ակումբը կլինի «Բարսելոնան»։

Նա մի քանի տարի է արդեն զբաղվում է բիզնեսով եւ այդ ոլորտում լուծումների փորձ ունի։ Նա կարող է դառնալ «Բարսելոնայի» նախագահ, եթե ցանկանա եւ արժանանա ակումբի անդամների աջակցության»,- Տեբասի խոսքը մեջբերում է Marca-ն։

Նոյեմբերի 5-ին անցկացվելիք Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի «Բարսելոնա» — «Ալմերիա» հանդիպումը վերջինը կլինի Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի կարիերայում։

Պիկեն «Բարսելոնայի» սան է, 2004-ին տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», 2006-ին մեկ տարով վարձակալությամբ միացել է «Ռեալ Սարագոսային», 2008-ից դարձյալ խաղում է կատալոնական ակումբում՝ դառնալով Իսպանիայի 8-ակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն։ Իսպանիայի հավաքականում Պիկեն դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։

Նախորդ հոդվածըԳԴՀ-ում պարզել են, թե Զելենսկին ինչու չի ուզում հանդիպել Պուտինի հետ
Հաջորդ հոդվածըՆեթանյահուի վերադարձը