‘Լա Լիգայի նախագահ. Ռոնալդուն հեռացավ բարձր հարկերի պատճառով’

2237

Իսպանիան հարկային քաղաքականությունը ֆուտբոլում վտանգում է իսպանական Պրիմերայի ներուժը, հայտարարել է Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը՝ անդրադառնալով պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությանը Մադրիդի «Ռեալից» Թուրինի «Յուվենտուս»:

«Իտալիայում Ռոնալդուն ավելի շատ կվաստակի, քանի որ այնտեղ հարկային վճարներն ավելի ցածր են, քան Իսպանիայում: Մենք անհավասար պայմաններում ենք: Իսպանիան վատագույն լիգան ունի հարկերի տեսանկյունից: Այստեղ ֆուտբոլիստներն ավելի շատ գումար են կորցնում: Մենք պետք է մտածենք այդ մասին, քանի որ դրա հետեւանքով կթուլանա մեր առաջնությունը»,- Տեբասի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ 33-ամյա Ռոնալդուն 9 տարի «Ռեալում» հանդես գալուց հետո 4 տարվա պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ:

 

Նախորդ հոդվածը‘Լուիս էնրիկե. Ոչ մի հեղափոխություն, այլ զարգացում’
Հաջորդ հոդվածը‘Չավի. «Արթուրը «Բարսելոնայի» ԴՆԹ ունի»’