‘Չավի. «Արթուրը «Բարսելոնայի» ԴՆԹ ունի»’

1658

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին իր կարծիքն է հայտնել ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի՝ կատալոնական ակումբ հավանական տեղափոխության մասին, ինչպես նաև պատմել է ակումբի նորեկ Արթուրի տեղափոխությունից իր տպավորությունների մասին:

«Ռաբիոն հիանալի տեխնիկա ունի: Նա կարող է «Բարսելոնայում» գերազանց հանդես գալ կենտրոնական կիսապաշտպանի դերում ու մեծ ներդրում ունենալ թիմի խաղում, բայց այս ամենը դեռ խոսակցությունի մակարդակում է: Այս ամառ ինձ շատ էին հարցնում Գրիզմանի հավանական տրանսֆերի մասին, իսկ Անտուանը արդյունքում մնաց «Ատլետիկոյում»: Բայց եթե Ռաբիոն տեղափոխվի «կապտանռնագույնների» կազմ, ապա դա հիանալի ձեռքբերում կլինի:

Ինչ վերաբերում է «Բարսելոնայի» նորեկ Արթուրին, ապա դիտել եմ նրա մասնակցությամբ մի քանի տեսանյութ: Բացի դրանից, մի քանի բրազիլացիներ նրա մասին լավ են արտահայտվել: Կարծում եմ՝ նա այն խաղացողն է, որ գերազանց կադապտացվի թիմին: Նա ունի այն, ինչը մենք անվանում ենք «Բարսայի» ԴՆԹ, տեխնիկական վարպետություն ու տաղանդ: 

Մնացածը կախված է նրանից, թե որքանով է նա պատրաստ հանդես գալ լավ թիմում», — Չավիի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն:

Նախորդ հոդվածը‘Լա Լիգայի նախագահ. Ռոնալդուն հեռացավ բարձր հարկերի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալը»՝ խաբեության զոհ’