Լա լիգան հանդիպումների հեռարձակման իրավունքը վաճառել է շուրջ 5 միլիարդ եվրոյով

375

Լա լիգան ֆուտբոլի Իսպանիայի առաջնության հանդիպումների հեռարձակման իրավունքը վաճառել է Movistar և DAZN հեռուստաընկերություններին:

Գործարքը 5 տարով է, իսկ արժեքը 4,95 միլիարդ եվրո, հաղորդում է Լա լիգայի կայքը։ Ամեն հեռուստաալիք յուրաքանչյուր տուրից կստանա 5 հանդիպում հեռարձակելու իրավունք։

Լա լիգայի հայտարարության մեջ նշվում է, որ այս գործարքի շնորհիվ պահպանվել է եկամտի մակարդակը, թեև շատ լիգաներ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ունեցել են եկամտի անկում։

Նախորդ հոդվածըՌոբերտ Լևանդովսկին արժանացել է «Ոսկե խաղացող» մրցանակի
Հաջորդ հոդվածըԲելառուսի դատարանը հրապարակել է Սերգեյ Տիխանովսկու դատավճիռը