‘Լեգենդը՝ գողականների եւ ոստիկանների հետ ‘

3117

Ըստ սպորտի նախարարության մեր աղբյուրների՝ վերջերս նախարար Յուրի Վարդանյանին են այցելել հանցավոր աշխարհի մի քանի  հեղինակություններ: Այցի նպատակն է եղել ստանալ նախարարի կողմից «քցված» մի մեծ խումբ մարդկանց գումարները:

Եվ դա տեղի է ունեցել օրը ցերեկով, մայրաքաղաքի կենտրոնում: Հիմա պարզ է, թե նախարար դառնալուց ի վեր՝ ինչու է Յուրի Վարդանյանն իրեն շրջապատել անվտանգության ուժեղացված շքախմբով: Անվտանգության աշխատողներ են հերթապահում  նախարարության բոլոր հարկերում, այդ թվում՝ նախարարի ընդունարանում: Յու. Վարդանյանին սպասարկող մեքենան մշտապես հսկվում է իր անվտանգության աշխատակցի կողմից: Նախարարի ելքի ու մուտքի պահերին իսկական իրարանցում է սկսվում Երեւանի բանուկ հատվածում:

Ինչպես հայտնի է՝ նախարար Յու. Վարդանյանը  սպորտը զարգացնելու գաղափարի տակ նախարարությունում աշխատանքի է ընդունել մեծ թվով նախկին ոստիկանների, որոնցից մեկին էլ՝ փոխնախարարի հաստիքով:

Փաստորեն, ինչպես տեսնում ենք, սպորտի նախարար Յուրի Վարդանյանը հիմնականում շփվում է գողական աշխարհի եւ նախկին ոստիկանների հետ:

Մեր ունեցած տեղեկություններով՝ նախարար դառնալուց ի վեր նա որեւէ լուրջ ֆորմատով չի առնչվել սպորտի իրական ներկայացուցիչների հետ: Ասում են՝ նույնիսկ չի շփվել իրեն հարազատ ծանրամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչների, մարզիչների, մարզիկների հետ: Մի խոսքով՝ իսկական լեգենդ: Նախարարի կարգավիճակով:

Արմեն Բարսեղյան

 

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյան.«Մեր թիմը մեծ պոտենցիալ ունի» (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյանը Զորի Բալայանի բաց նամակի մասին’