‘Լեզվի սայթաքում՝ Մուհամեդ մարգարեի մասին’

1852

Եգիպտոսի արդարադատության նախարար Ահմեդ Զինդն աշխատանքից հեռացվել է այն բանից հետո, երբ հեռուստատեսության եթերից հայտարարել է, թե բանտ կնստեցներ անգամ Մուհամեդ մարգարեին, եթե նա օրենք խախտեր:

Նախարարը, սակայն, անմիջապես գլխի է ընկել, որ լեզվի սայթաքում է թույլ տվել, և ավելացրել է՝ «Ներիր ինձ, Ալլահ»: Իսկ հաջորդ օրն էլ պաշտոնապես է ներողություն խնդրել: Այնուամենայնիվ, Եգիպտոսի վարչապետը նրան ազատել է պաշտոնից:

Եգիպտացի դատավորների հանրությունը, սակայն, հանդես է եկել այդ որոշման քննադատությամբ: Նրանցից մեկը հայտարարել է, որ դա ընդամենը լեզվի սայթաքում է եղել, և դրա համար պաշտոնյանին աշխատանքից ազատել պետք չէր:

Եգիպտոսի նախկին արդարադատության նախարարն աշխատանքից ազատվել էր անցյալ տարվա մայիսին, երբ կարծիք էր հայտնել, որ դատավոր կարող են դառնալ միայն հասարակության հարգարժան խավերի ներկայացուցիչները, իսկ աղբահավաքների զավակները պիտանի չեն այդ աշխատանքի համար: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Իրավապաշտպաններ. ԻՊ-ի պարագլուխը կլինիկական մահվան վիճակում է’