‘Լեզվով նկարող շիմպանզեն 10 հազար դոլար է շահել’

939

Ամերիկյան կապիկը, որը նկարում է լեզվով, 10 հազար դոլար է հաղթել շիմպանզեների գեղարվեստի մրցույթի ժամանակ:

Հաղթող շիմպանզեի անունը Բրենթ է, նա «թոշակի անցած» լաբորատոր կապիկ է:

Բրենթի ստեղծագործությունն իրենից ներկայացնում է վառ գույներով արված ներկի հետքեր թղթի վրա՝ մանուշակագույն, երկնագույն եւ կապույտ: Մրցույթը հովանավորվում է ԱՄՆ կենդանիների պաշտպանության ընկերության՝ աշխարհում ամենամեծ կենդանասեր ընկերության կողմից: Շահած գումարը կհանձնվի արգելանոցին, որտեղ բնակվում է շիմպանզեն: 

Նախորդ հոդվածը‘ Խոնարհվում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի առաջ. Նորատ Տեր-Գրիգորյանց’
Հաջորդ հոդվածը‘Վ. Կարապետյան. Առանց Մաքսային Միության վերաբերյալ երաշխիքների Պուտինը Սարգսյանին չէր ընդունի’