Լեհաստանը արտակարգ դրություն է մտցրել Բելառուսի հետ սահմանին

300

Լեհական սեյմը հաստատել է Բելառուսի հետ սահմանին մեկ ամիս ժամանակով արտակարգ դրություն մտցնելու ռեժիմը։ Նման ռեժիմ երկրի տարածքում առաջին անգամ է սահմանվում  Լեհաստանի երեսնամյա նորագույն պատմության ընթացքում։

Արտակարգ դրության ռեժիմն, ըստ էության, սահմանամերձ գոտում գործում էր անցած հինգշաբթի օրվանից, երբ երկրի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել էր համապատասխան հրամանագիրը։ Սակայն լեհական սահմանադրության համաձայն՝ երկրի խորհրդարանը պետք է հաստատեր այդ քայլը։

Արտակարգ դրության ռեժիմ մտցնելու ֆորմալ պատճառը միգրացիոն ճգնաժամն է բելառուսա-լեհական սահմանին։ Թեպետ լեհական իշխանությունները չեն թաքցնում, որ լրացուցիչ գործոնը, որը դրդում է գործել ավելի վճռական, ավելի շուտ՝ «Արևմուտք-2021» ռուս-բելառուսական լայնածավալ զորավարժությունների մեկնարկն է։

Լեհաստանն արդեն Բելառուսի հարևան երրորդ երկիրն է, որը հատուկ միջոցներ է ձեռնարկում սահմանին։ Ավելի վաղ իր ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարել Լիտվան, իսկ Լատվիան արտակարգ դրություն է հայտարարել Բելառուսի հետ սահմանամերձ գոտում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄահացել է ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն
Հաջորդ հոդվածըՀայաստան — Լիխտենշտեյն հանդիպումը կսպասարկեն խորվաթ մրցավարները