Լեհաստանը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել

429

Լեհաստանի նախագահը ՆԱՏՕ-ին խնդրել է օգնել Բելառուսի հետ սահմանին իրավիճակը կարգավորելու հարցում։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել երկրի նախագահ Անջեյ Դուդան։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը այսօր առավոտյան ինձ խնդրեց մնալ թեժ գծում, իրեն մշտապես տեղեկացնել, թե ինչպես է զարգանում իրավիճակը, արդյոք սրացում չկա, որը կարող է հիմք հանդիսանալ Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից գործողությունների համար»,- հայտնել է Լեհաստանի նախագահը։

Դուդան հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի ուժերը աջակցություն կցուցաբերեն Վարշավային ոչ թե զինվորականներով, այլ ուրիշ հասանելի մեթոդներով։ Նա շնորհակալություն է հայտնել դաշինքին՝ միգրանտների հետ կապված խնդրում օգնելու պատրաստակամության համար։

Լեհաստանի սահմանապահ ծառայության տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 8-ին արձանագրվել է Բելառուսի կողմից սահմանն անօրինական հատելու 309 փորձ։ Ընդ որում, Լեհաստանի ՆԳ փոխնախարարը հայտնել է, որ սահմանին այժմ Լեհական զորքերի 12 հազար զինվոր կա, 4 հազար սահմանապահ և 1,5 հազար ոստիկան։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըԼավրովը հուսով է, որ «Թալիբանը» կայունացնում է իրադրությունը տարածաշրջանում
Հաջորդ հոդվածըԵՄ-ն կասեցրել է պարզեցված վիզային ռեժիմը