Լավրովը հուսով է, որ «Թալիբանը» կայունացնում է իրադրությունը տարածաշրջանում

376

Մոսկվան հուսով է, որ թալիբները կայունացնում են իրադրությունը Աֆղանստանում և թույլ չեն տա, որ սպառնալիքները տարածվեն երկրի սահմաններից դուրս, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Մենք ընդհանուր մոտեցումներ ունենք աֆղանական կարգավորման հարցում։ Մենք հույս ունենք, որ թալիբների հայտարարած բոլոր քայլերը, բոլոր նպատակները կյանքի կկոչվեն, այդ թվում՝ երկրում իրավիճակի կայունացումը, պայքարն ահաբեկչության, թմրաթրաֆիքի դեմ, և թույլ չի տրվի, որ կոնֆլիկտային միտումները հոսեն հարևան երկրներ։

Եվ իհարկե, կապահովվի ներկայացուցչական կառավարություն, որը պետք է ներառի երկրի բոլոր հիմնական էթնոքաղաքական ուժերին»,- ասել է Լավրովը Վատիկանում պետությունների հետ հարաբերությունների գործերով քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալլահերի հետ հանդիպումից հետո։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԼավրով․ Քրդական հարցը կարող է «բռնկվել» ԱՄՆ քաղաքականության պատճառով
Հաջորդ հոդվածըԼեհաստանը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել