Լեհաստանի ԱԳՆ․՝ Բելառուսում միգրանտներին կարող են զինել՝ սահմանապահների վրա գրոհելու համար

385
Warszawa, 16.04.2019. Marcin Przydacz, wiceminister spraw zagranicznych, Image: 442315676, License: Rights-managed, Restrictions: ### Cena minimalna dla publikacja w prasie - 200 PLN, online - 100 PLN ###, Model Release: no, Credit line: Darek Golik / Forum

Լեհաստանի իշխանությունները տեղեկություններ ունեն այն մասին, որ Բելառուսում, իբր, մտադիր են զինել միգրանտներին՝ սահմանում լեհ ուժայինների վրա գրոհելու նպատակով։

Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին։

«Մեր տրամադրության տակ է բաց տեղեկատվություն սոցիալական ցանցերից և մեսենջերներից, որոնք օգտագործում են բելառուսական ծառայությունները միգրանտների հետ շփման նպատակով, որոնց նրանք բերում են սահման, այն մասին, որ այնտեղ (Բելառուսում) միգրանտներին զինելու վերաբերյալ մտքեր են հայտնում, որպեսզի նրանք կարողանան գրոհել լեհական սահմանը պահողների վրա»,- ասել է փոխնախարարը։

Յաբլոնսկու խոսքով՝ սահմանային իրավիճակը Լեհաստանի համար դարձել է վերջին 30 տարիների ընթացքում ամենալուրջ սպառնալիքը անվտանգության բնագավառում։ «Ես հեռու եմ պատերազմով կամ ուժի լայնածավալ կիրառմամբ վախեցնելու մտքից, սակայն մենք չենք կարող բացառել էսկալացիան»,- նշել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆԱՏՕ-ի ղեկավարը Ռուսաստանին զգուշացրել է ագրեսիվ գործողություններ չսկսել Ուկրաինայի դեմ
Հաջորդ հոդվածըՕպերային երգիչ Պաատա Բուրչալաձեն հացադուլ է հայտարարել ՝ ի համերաշխություն Սաակաշվիլիի