Օպերային երգիչ Պաատա Բուրչալաձեն հացադուլ է հայտարարել ՝ ի համերաշխություն Սաակաշվիլիի

372

Վրացի օպերային երգիչ Պաատա Բուրչալաձեն հացադուլ է հայտարարել՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտային հիվանդանոցից քաղաքացիական կլինիկա տեղափոխելու պահանջով։

Այդ մասին Բուրչալաձեն լրագրողների հայտնել է երեքշաբթի։

«Ես ցանկանում եմ իմ չափավոր բողոքը հայտնել և այսօրվանից հացադուլ եմ սկսում։ Ես չեմ ուզում մասնակից  դառնալ իմ նախագահի մահվանը։ Եթե մենք կորցնենք Սաակաշվիլիին, կկորցնենք Վրաստանը, հստակ և պայծառ անցյալը, որն ունեցել ենք»,- ասել է Բուրչալաձեն։

Ավելի վաղ Սաակաշվիլիին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով հացադուլի են նստել Վրաստանի խորհրդարանի 10 պատգամավորներ, ինչպես նաև «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գեորգի Բարամիձեն։ Հացադուլ են հայտարարել նաև Զուգդիդի քաղաքի քաղխորհրդում, այստեղ հացադուլ է հայտարարել «Ազգային շարժում» կուսակցության վեց պատգամավոր։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼեհաստանի ԱԳՆ․՝ Բելառուսում միգրանտներին կարող են զինել՝ սահմանապահների վրա գրոհելու համար
Հաջորդ հոդվածըԳնդակոծում են հայկական դիրքերը