Լեհաստանի ԱԳՆ ղեկավարն առաջարկել է Մինսկի օդանավակայանը դարձնել թռիչքներից ազատ գոտի

407

Նոր պատժամիջոցները, որ ԵՄ երկրները մտադիր են սահմանել Բելառուսի դեմ, պետք է Մինսկի օդանավակայանը դարձնեն թռիչքներից ազատ գոտի։

Այսպիսի կարծիք է հայտնել երկուշաբթի օրը Լիտվայի ԱԳՆ ղեկավար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։

«Բոլորը կենտրոնացել են պատժամիջոցների հարցի վրա, բայց ես կուզենայի ավելի առաջ գնալ,- ասել է Լանդսբերգիսը։- Ըստ էության՝ այն, ինչ մենք ցանկանում ենք՝ Մինսկի օդանավակայանը անթռիչք գոտու վերածելն է»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀռոմի պապը կոչ է արել օգնել չքավորներին
Հաջորդ հոդվածըԴանիայի ԱԳՆ ղեկավարը պաշտպանել է կոշտ պատժամիջոցները Բելառուսի դեմ