Հռոմի պապը կոչ է արել օգնել չքավորներին

423

Հռոմի կոթոլիկ եկեղեցին նշել է Աղքատների համաշխարհային օրը։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարում պատարագ է մատուցել, որի ընթացքում շեշտել է, որ աղքատ մարդիկ սպասում են ազատագրման, որն այդպես էլ տեղի չի ունենում։ Վեհափառի խոսքով՝ այդ օրը ամենախոցելի խավի տառապանքների մասին հիշեցնելու նպատակ ունի։

«Մենք պետք է  հույս տանք։ Եթե մեր հույսերը որոշումներ և կոնկրետ գործողություններ չդառնան, որոնք կբխեն կարեկից լինելու, արդարության, համերաշխության և մեր ընդհանուր տան նկատմամբ հոգ տանելու զգացմունքներից, ապա աղքատները չեն ազատվի տառապանքներից, չի փոխվի տնտեսությունը, որը հիմնվում է անպիտան ծախսերի վրա և մարդկանց ստիպում ապրել աղքատության եզրին, և լավ կյանքի նկատմամբ նրանց բոլոր հույսերը չեն վերածնվի»,- ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում մարդասիարական օգնություն է բաժանվել։ Դրանից առաջ էլ Ֆրանցիսկոս պապը Ասիզի քաղաքում հանդիպել է Եվրոպայի տարբեր երկրներից ժամանած  կարիքավորների հետ։

Աղքատների համաշխարհային օրը, որը սահմանել է պոնտիֆիկոսը, նշվում է հինգերորդ անգամ։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՀարութ Ուլոյան․ Փաշինյանական ոչմիթիզական քարոզչամեքենան (մաս 3)
Հաջորդ հոդվածըԼեհաստանի ԱԳՆ ղեկավարն առաջարկել է Մինսկի օդանավակայանը դարձնել թռիչքներից ազատ գոտի