‘Լեհաստանի ԱԳ նախարարը ողջունում է մայիսի 9-ի հանդիսություններին չմասնակցելու՝ Մերկելի որոշումը’

970

Լեհաստանի ԱԳ նախարար Գժեգոժ Սխետինան պաշտպանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ մայիսի 9-ին Մոսկվայում հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսություններին չմասնակցելու որոշումը: Նրա կարծիքով՝ «դա կարևոր է եվրոպական համերաշխությունն ամրապնդելու տեսակետից»:

Անդրադառնալով Երկրորդ աշխարհամարտի ավարտի հանդիսությունները մայիսի 8-ին Գդանսկի Վեստերպլատե հրվանդանում նշելու գաղափարին՝ Սխետինան տեղեկացրել է, որ նախագահի գրասենյակն «աշխատում է այդ հանդիպման ձևակերպման ուղղությամբ»: Ըստ նրա՝  այդ միջոցառմանը շատ առաջնորդներ կմասնակցեն: Սխետինան հավաստիացրել է, որ խոսքն ամենևին էլ Մոսկվայի հանդիսությունների հետ մրցակցելու մասին չէ: «Մայիսի 8-ը բոլորովին այլ բան է, քան մայիսի 9-ը: Մենք դա գիտենք: Մայիսի 8-ի միջոցառումները շեշտը դնում են այն բանի վրա, որ ետպատերազմյան հրդեհատեղիներոմ է աճել միացյալ Եվրոպայի գաղափարը, որը մեզ բերել է Եվրամիություն»,- ասել է ԱԳ նախարարը:

Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի կարծիքով՝  Լեհաստանի այդ առաջարկը ենթատեքստ ունի: «Անհասկանալի է, թե ինչպես կարելի է Գդանսկում նշել Հաղթանակը ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ. այնտեղ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը»,- ասել է Իվանովը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Լավրով. Ռուսաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինայում խաղաղապահների տեղակայման հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘Յացենյուկը պահանջել է Ուկրաինայի Զինված ուժերը բերել ամբողջական մարտական պատրաստության ‘