‘Լավրով. Ռուսաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինայում խաղաղապահների տեղակայման հարցը ‘

1004

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրարստ է մասնակցել Դոնբասում խաղաղապահ առաքելության առաջարկի քննարկմանը, եթե հակամարտության կողմերը հետաքրքրվածություն հանդես բերեն: Այդ մասին նա ասել է РИА Новости-ին:

«Անկեղծ ասած՝ մենք դեմ չենք դիտարկելու ցանկացած առաջարկություն: Սակայն այդ մասին պետք է խոսել հակամարտության կողմերի հետ»,- հայտարարել է Լավրովը:

Մարտի 16-ին՝ ավելի վաղ,  Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն Գերագույն ռադա է ներկայացրել ՄԱԿ Անվտանգության խորհրդին եւ Եվրոպայի խորհրդին ուղղված դիմումի նախագիծը՝ երկրի տարածքում անվտանգության եւ խաղաղության ապահովման նպատակով միջազգային առաքելության տեղակայման մասին: Դրանից առաջ՝ մարտի 13-ին, Պոռոշենկոն ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ծանուցում էր ուղարկել ՈւկրաինայիԱնվտանգության խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունելու մասին: Խորհրդարանում քվեարկությունից հետո ծանուցումը կրկին կուղարկվի ՄԱԿ:

Մարտի 14-ին Մոսկվայում հայտարարել էին, որ քննադատաբար են ընդունել Ուկրաինայի արեւելքում միջազգային քանակակազմ տեղակայելու գաղափարը: Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Գենադի Գատիլովի կարծիքով՝ Դոնբաս խաղաղապահներ ուղարկելու մասին հարցը բարդ է:Նա նաեւ նշել է, որ ՄԱԿ ԱԽ շատ անդամներ, որոնք պետք է որոշեն խաղաղապահների տեղակայման հարցը, զուսպ են վերաբերվում ուկրաինական նախաձեռնությանը:
Իր հերթին, ինքնահռչակ ԼԺՀ  եւ ԴԺՀ ներկայացուցիչները հանդես են եկել Կիեւի քննադատությամբ՝ հայտարարելով, որ եթե Դոնբասում խաղաղապահների կարիք կա, ապա՝ միայն Ռուսաստանից: 

Խաղաղապահ առաքելությանը մասնակցելու պատրաստակամություն հայտնել է, մասնավորապես, Լատվիան:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան բրիտանացի պատանիների է բռնել Սիրիա մեկնելու ճանապարհին’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանի ԱԳ նախարարը ողջունում է մայիսի 9-ի հանդիսություններին չմասնակցելու՝ Մերկելի որոշումը’