‘Լեհաստանի ԱԳ նախարար. Երկրորդ աշխարհամարտի ավարտը չպետք է նշվի Մոկվայում’

1218

Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Գժեգոժ Սհետինան կարծում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված միջոցառումները պետք է անցկացվեն Լոնդոնում կամ Բեռլինում, այլ ոչ թե Մոսկվայում:

Նման կարծիք նախարարը հայտնել է ՝ պատասխանելով երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու առաջարկին վերաբերող հարցին. Կոմորովսկին առաջարկել է մայիսի 8-ին Հաղթանակի 70-ամյակին նվիրված արարողությունները կազմակերպել Գդանսկի Վեստերպլատե հրվանդանում: «Չգիտես ինչու՝ մենք, մի տեսակ, հարմարվել ենք այն բանին, թե Մոսկվան է այն վայրը, որտեղ  պետք է նշեն ռազմական գործողությունների ավարտը, այլ ոչ թե Լոնդոնը կամ Բեռլինը»,-ասել է նախարարը:

Հունվարի 21-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ Հաղթանակի 70-ամյա հանդիսություններին մասնակցելու հրավերներ են ուղարկվել բազմաթիվ օտարերկրյա պետությունների: «Մոտավորապես երկու տասնյակ երկրների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը մայիսի 9-ի հանդիսություններին: Բայց դեռ ժամանակ կա, և մասնակցության հաստատումները շարունակում են ստացվել»,- հավելել է նախարար Լավրովը: Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Օբամա. Պուտինը վատ ստրատեգ է, նա վնաս է հասցնում Ռուսաստանին’
Հաջորդ հոդվածը‘Հունաստանի իշխանությունների համար Կիպրոսի կարգավորման հարցը գերակա է’