‘Հունաստանի իշխանությունների համար Կիպրոսի կարգավորման հարցը գերակա է’

947

Կիպրոսի խնդրի արդարացի և կենսունակ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը գերակա են Հունաստանի կառավարության համար, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հունաստանի նորընտիր վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, ով, որպես կառավարության ղեկավար՝ առաջին արտասահմանյան այցն է կատարել Նիկոսիա:

Հանդիպումից առաջ Ցիպրասն ընդգծել է, որ իր այցը Կիպրոս խորհրդանշական է. «Կիպրոսը միշտ էլ հույներիս սրտի մեջ է, ուստի կիպրոսյան խնդրի արադարացի և կենսունակ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեր առաջնահերթություններից են, և մենք ձեզ կաջակցենք այդ ջանքերի հարցում», ասել է վարչապետը:

Ալեքսիս Ցիպրասի և Կիպրոսի ղեկավարության ու քաղաքական առաջնորդների հանդիպումների ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն  եվագոտու խնդիրները, ճգնաժամն Ուկրաինայի հարավ-արևելքում և կիպրոսյան կարգավորման ընթացքում ստեղծված փակուղային իրավիճակի կարգավորման հարցը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Լեհաստանի ԱԳ նախարար. Երկրորդ աշխարհամարտի ավարտը չպետք է նշվի Մոկվայում’
Հաջորդ հոդվածը‘Զախարչենկո. 10 օր հետո ԴԺՀ-ում համընդհանուր զորակոչ կհայտարարվի’