Ձերբակալվել է նախագահին ու վարչապետին սպանելու կոչերի համար

351

Լեհաստանի մի բնակչի ձերբակալել են՝ երկրի նախագահ Անջեյ Դուդային և վարչապետ Մատեուշ Մորավեցկուն սպանելու կոչերի համար, հաղորդել է Լեհական հեռուստատեսությունը։

Լեհաստանի հատուկ ծառայությունների համակարգող նախարարի մամուլի քարտուղար Ստանիսլավ Ժարինի խոսքով՝  ձերբակալված անձը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է «վիրավորական և անպարկեշտ հայտարարություններ, որոնք կեղծ տվյալներ են պարունակում երկրի գործող նախագահի վերաբերյալ» և սոցցանցերում իր գործունեությամբ «կոչ է արել սպանել Լեհաստանի նախագահին ու վարչապետին, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներին»։

Դատախազությունը ձերբակալվածին արդեն «սպանության հրապարակային խրախուսման», «երկրի նախագահի, նախարարների խորհրդի գործող նախագահի և ոստիկանության աշխատակիցների սպանության կոչեր անելու»  և «Լեհաստանի նախագահին վիրավորանք հասցնելու» վերաբերյալ մեղադրանքներ է ներկայացրել։

Մեղադրյալը չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքները և պնդել է, որ ընդամենն իր կարծիքն է հայտնել և ոչ մեկի չի վիրավորել։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊետդումայում հայտարարել են, թե Վալենսան ՌԴ–ի նկատմամբ վախ է տարածում
Հաջորդ հոդվածըՎալենսայի հայտարարությունները` «շիզոֆրենիկ զառանցանք»