‘Լեհաստանում Սուրբ գիրքը պատռած երաժիշտը կպատժվի օրենքով ‘

1138

Լեհաստանի գերագույն դատարանը հանգել է այն եզրակացության, որ «Բեհեմոթ» բլեք-մետալ խմբի մեներգիչ Ադամ Դարսկին, որը համերգի ընթացքում պատռել է Աստվածաշունչն ու այն խաբեբայություն անվանել,  հանցագործություն է կատարել, թեպետ իր գործողություններով հավատացյալներին վիրավորելու նպատակ չի հետապնդել: Այնուամենայնիվ, երաժիշտին մինչև երկու տարի ազատազրկում է սպառնում՝ հավատացյալների կրոնական զգացմունքները նվաստացնելու մեղադրանքով, տեղեկացնում է Reuters լրատվականը:

2007թ. կայացած համերգի ընթացքում Ադամ Դարսկին, ով հայտնի է Ներգալ բեմական անվամբ, հանդիսատեսի աչքի առաջ պատռել էր Սուրբ գիրքը և կաթոլիկ եկեղեցին անվանել քրեական աղանդ, ինչի համար մի խումբ կաթոլիկներ, ինչպես նաև՝ պահպանողական քաղաքական գործիչներ, դատարան էին դիմել՝ պահանջելով պատժել Դարսկուն: Վերջինիս փաստաբանի կարծիքով՝ «գերագույն դատարանի որոշումը սահմանափակում է խոսքի ազատությունը»:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում խնդրի լուծմանը չհասնելու դեպքում Էդմոնդ Խուդյանն այն կտեղափոխի ԱՄՆ ‘
Հաջորդ հոդվածը‘Վենետիկում խոշոր ջրհեղեղի վտանգ կա ‘