Լեհաստան․ Հարյուրավոր միգրանտներ շարունակում են Բելառուսից սահմանը հատելու փորձերը

398

Լեհաստանի սահմանային ծառայությունը հինգշաբթի հայտարարել է, որ նախորդ օրը Բելառուսի կողմից 375 անօրինական միգրանտներ փորձել են հատել սահմանը , և հրապարակել է տեսանյութ, որում բելառուսցի սահմանապահները գիշերը իրենց լեհ գործընկերներին կուրացնում են լազերներով և ստրոբոսկոպներով (լուսացիրներով)։

Լեհ սահմանապահները հաղորդել են, որ 56 հոգու ետ են ուղարկել Բելառուս, իսկ երկու իրաքցու ձերբակալել են։

Լեհական սահմանապահ ծառայության հաղորդման համաձայն՝ նոյեմբերի 24-ին Չերեմխա գյուղի շրջանում լեհական տարածք է փորձել անցնել միանգամից մոտավորապես 200 հոգի։

«Լեհ ծառայողների վրա քարեր ու մահակներ են նետել։ Բելառուսցի սահմանապահները լեհ ծառայողներին կորացրել են լազերներով և ստրոբոսկոպներով»,- ասվում է լեհական սահմանապահ ծառայության twitter-յան գրառման մեջ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԵգիտոսում տեղի է ունեցել Սֆինքսների ծառուղու բացման արարողությունը
Հաջորդ հոդվածըԹուրքական լիրան փլվում է