‘Լեհ դագաղագործը մերկ մոդելներով հագեցած գովազդով հարուցել է եկեղեցու զայրույթը ‘

950

Դագաղ արտադրող լեհական ընկերության սեփականատերը հարուցել է Լեհաստանի կաթոլիկ եկեղեցու զայրույթը՝ հրատարակելով գովազգային օրացույց, որի վրա մերկ բնորդները պատկերված են սգո իրերի ֆոնին: եկեղեցու մամուլի ծառայությունը դագաղագործ Դոմինիկ Լինդների գովազդային հնարքը մահվան հանդեպ թեթեւամիտ վերաբերմունք  է համարել:  Ամեն տարի թողարկվող օրացույցի վրա մդելները տարեցտարի ավելի ու ավելի են մերկանում: Լինդները տեղեկացրել է, որ այս տարվա օրացուցը մշակելիս ներշնչվել է Սալվադոր Դալիի եւ Ժոան Միրոյի ստեղծագործությամբ: Դագաղները պատկերված են անապատի, տիեզերքի, կուսական անտառների, խորտակվող «Տիտանիկի» ֆոնին: 2013-ի մարտի էջի վրա շիկահեր մոդելը ձեռքին վիշապ է պահել, իսկ «նոյեմբերյան» մոդելը դագաղի մեջ պառկած հանգուցյալի սիրտն է տեղից պոկում:

«Ոմանց օրացույցի գաղափարը դուր է գալիս, ոմանց՝ ոչ, բայց մենք առաջնորդվում ենք պարզ փիլիսոփայությամբ՝ Դագաղը մեզ համար պարզապես կահույք է, սովորական ապրանք, իսկ մահը մարդկանց նույնքան է հուզում, որքան կանայք», —Super Express. պարբերականին ասել է Լինդները:   

Նախորդ հոդվածը‘«Զենիթը» վերջին րոպեին հաղթանակ կորզեց «Ռոստովից»’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում ցուցարարները պահանջում են ընդունել շարիաթի նորմերը’