Լեհ սահմանապահներ․ Միգրանտներին սահմանի վրա զանգվածային գրոհի են նախապատրաստում

416

Բելառուսա-լեհական սահմանին կուտակված միգրանտների շրջանում միտումնավոր կերպով կեղծ լուրեր են տարածվում Գերմանիայից ժամանող ավտոբուսների մասին, որպեսզի նրանց մղեն սահմանի զանգվածային ճեղքման, նախազգուշացրել է լեհական ՆԳՆ-ն։

Լեհաստանի իշխանությունները Բելառուսի սահմանամերձ գոտում ոչ լեհական հեռախոսահամարներով բջջային հեռախոսներին տեքստային հաղորդագրություններ են ուղարկում մի քանի լեզվով՝ կոչ անելով չհավատալ այդ լուրերին։ Նույն հաղորդագրությունները բարձրախոսներով ընթերցվում են երկրի հյուսիսարևելյան Կուժնիցա անցագրային կետում։ Բոլոր իրավապահ ծառայությունները բարձր պատրաստության վիճակի են բերվել, հայտարարել է Լեհաստանի ՆԳՆ-ն։

Լեհաստանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ հանգստյան օրերին միգրանտները միյանց են փոխանցել լուրն այն մասին, թե իբր երկուշաբթի սահմաին կմոտենան ավտոբուսներ, որպեսզի նրանց տեղափոխեն Գերմանիա, և այդ ժամանակ լեհ սահմանապահները նրանց թույլ կտան անցնել իրենց կողմ։ Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, ընդգծել է նախարարությունը՝ դա համարելով ճեղքում նախապատրաստող սադրանք։

«Լեհական սահմանը պաշտպանվում է և կպաշտպանվի»,- հայտարարել է ՆԳ նախարար Մարիուշ Կամինսկին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄուամար Քադաֆիի սիրելի որդին առաջադրվում է Լիբիայի նախագահի պաշտոնի համար
Հաջորդ հոդվածըԲանակցություններ Մինսկի և Բրյուսելի միջև