Բանակցություններ Մինսկի և Բրյուսելի միջև

494

Կիրակի օրը վերջին շրջանում առաջին անգամ շփում է տեղի ունեցել Բելառուսի և Եվրամիության իշխանությունների միջև։

ԵՄ արտաքին գործերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյի հետ։

Բորելը Twitter-ում տեղեկացրել է, որ բանակցությունների ընթացքում ինքը խոսել է «ԵՄ սահմաններին դժվար հումանիտար իրավիճակի» մասին։ «Անհրաժեշտ է պաշտպանել մարդկանց կյանքը և բացել ճանապարհները մարդասիրական գործակալությունների առաջ։ Ներկա իրավիճակն անթույլատրելի է և պետք է դադարեցվի։ Մարդկանց չի կարելի իբրև զենք օգտագործել»,- գրել է Բորելը։

Իր հերթին՝ Բելառուսի ԱԳՆ ղեկավարը բանակցությունների մասին իր հաղորդագրության մեջ նշել է «պատժամիջոցների անհեռանկարային լինելը և սանկցիոն մոտեցումների անարդյունավետությունը Բելառուս-ԵՄ հարաբերություններում»։

Լեհաստանի սահմանապահ ծառայությունը տեղեկացրել է մինուսային ջերմաստիճանի պայմաններում երեխաների հետ անտառում ապրող միգրանտների կողմից սահմանը հատելու նոր փորձերի մասին, մասնավորապես՝ ոստիկանների վրա քարեր նետելու օգնությամբ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԼեհ սահմանապահներ․ Միգրանտներին սահմանի վրա զանգվածային գրոհի են նախապատրաստում
Հաջորդ հոդվածըՀարութ Ուլոյան․ Փաշինյանական ոչմիթիզական քարոզչամեքենան (մաս 3)