‘Լեո Մեսսի. 13 հիշողություններ՝ անցած 13 տարվա մասին..’

5204

13 տարի առաջ այսօրը սկսեց փոխվել «Բարսելոնայի» պատմությունը: 2000 թվականի սեպտեմբերի 17-ին Լեոն իր հոր՝ Խորխե Մեսսիի հետ ժամանեց Բարսելոնայի «Էլ Պրատ» օդանավակայան, որպեսզի փորձարկումներ անցնի կատալոնյան թիմում:

Արգենտինացին «Mundo Deportivo-ի» համար վերհիշում է անցած 13 տարիներից յուրաքանչյուրի ամենահիշարժան հուշերը:

 

 

2000 : «Լա Մասիայում»  Կարլես Ռեքսաչի մասնակցությամբ փորձարկումները»:

2001: «Իմ Բարսելոնա ժամանումը»:

2002: «Բարսելոնայում», որպես ֆուտբոլիստ՝ աճն ու կայանալը»:

2003: «Առաջին թիմի կազմում դեբյուտը՝ «Պորտոյի» դեմ ընկերական խաղում»:

2004: «Պաշտոնական դեբյուտը Բարսայի կազմում, երբ «Էսպանյոլի» հետ դերբիում Դեկուի փոխարեն խաղադաշտ դուրս եկա»:

2005: «Ժոան Գամպերի» գավաթում «Յուվենտուսի» դեմ խաղը, որը նպաստեց, որպեսզի ավելի լայն ճանաչում ձեռք բերեմ պրոֆեսիոնալ ֆուտբոլում»:

2006: «Հասկացա, որ թիմը կարող է եվրոպական ֆուտբոլում բարձուքների հասնել (նկատի ունի «Արսենալի» դեմ ՉԼ-ի եզրափակիչը, որտեղ նա վնասվածքի պատճառով չընդգրկվեց հայտացուցակում) :

2007: « «Կլասիկոյում» Ռեալ Մադրիդի դեմ հեթ-տրիկը կամ «Խետաֆեի» դարպասին խփածս գոլը»:

2008: «Պեպ Գվարդիոլայի հետ առանձնազրույցը, մինչ մրցաշրջանի մեկնարկը, երբ նա ինձ թույլ տվեց մեկնել և մասնակցել Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերին»:

2009: «Հռոմում «Մանչեստեր Յունայթեդի» դեմ եզրափակիչը, Աբու Դաբիում Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչը, առաջին նվաճածս «Ոսկե Գնդակը», հիշելու շատ բան կա»:

2010: «Ոսկե Գնդակը,» որովհետև հարթակը կիսում էի խաղընկերներիս՝ Ինյեստայի և Չավիի հետ:

2011: «Ուեբլիում «Մանչեստեր Յունայթեդի» դեմ ՉԼ եզրափակիչը»:

2012: «Որդուս՝ Տյագոյի ծնունդը»:

2013: «Այս տարի դեռ լավագույն հիշողությունները սպասվում են»:

Նախորդ հոդվածը‘Աֆղանստանում մեկնարկել է 2014 թ. նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցումը’
Հաջորդ հոդվածը‘Առաջ` դեպի ոստիկանապետություն. Վովա Գասպարյանը սպառնում է. էդ ժամանակները անցել են ‘