‘Աֆղանստանում մեկնարկել է 2014 թ. նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցումը’

739

Աֆղանստանում պաշտոնապես մեկնարկել է 2014 թ. ապրիլի 5-ին նշանակված նախագահական ընտրություններում առաջադրվող թեկնածուների գրանցումը: Այս մասին, ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, հայտարարել է Աֆղանստանի անկախ ընտրական հանձնաժողովի նախագահ Նուր Մոհամեդ Նուրը:

Օրենսդրության համաձայն՝ ընտրություններին մասնակցել ցանկացող յուրաքանչյուր ոք պետք է ներկայացնի իրեն սատարող ընտրողների քվեարկության100 հազար քարտ : Բացի այդ, թեկնածուները պետք է 1միլիոն աֆղանի (17,5 հազար դոլար) գրավ մուծեն, և նրանց տարիքը պետք է 40-ից պակաս չլինի: Ընտրությունների անցկացման արժեքը գնահատվում է 120 միլիոն դոլար, որը տարամադրելու են ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Թուրքիան:

Առաջիկա նախագահական ընտրությունները Աֆղանստանում  2001 թ. թալիբների վարչակարգի տապալումից հետո երրորդը կլինեն: Գործող նախագահ Համիդ Քարզայն ընտրություններում հաղթել է երկու անգամ՝ 2004 և 2009 թթ.: Սահմանադրության համաձայն՝ նա չի կարող առաջադրվել երրորդ ժամկետի համար: Աֆղանական ԶԼՄ-ների տվյալներով՝ քաղաքական գործիչներից ոմանք, սակայն, մտավախություն ունեն, թե Քարզայը կարող է փոփոխություններ կատարել սահմանադրությունում և մնալ իշխանության: «Մենք անպայման ընտրություններ կանցկացնենք,- այդ առնչությամբ հայտարարել է Քարզայը:- Առանց ընտրությունների իշխանության մնալը կասկածի տակ է դնում ողջ համակարգի օրինակարգությունը», փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Իսլամիստների առաջնորդը Բանգլադեշում դատապարտվել է մահապատժի’
Հաջորդ հոդվածը‘Լեո Մեսսի. 13 հիշողություններ՝ անցած 13 տարվա մասին..’