‘ «Լեսթերը» պատրաստ է ամռանը բաց թողնել Մահրեզին’

1063

«Լեսթեր Սիթին» պատրաստ է առաջիկա ամռանը բաց թողնել կիսապաշտպան Ռիյադ Մահրեզին:

Ինչպես հայտնում է «Leicester Mercury»-ն, ակումբի ղեկավարությունը պատրաստ է վաճառել ալժիրցի ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Մահրեզի պայմանագիրն «աղվեսների» հետ ավարտվում է երկու տարուց, այդ իսկ պատճառով ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի համար լավ հրաժարագին ստանալու ակնկալիք ունի:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մահրեզն արդեն համաձայնության էր եկել «Մանչեսթեր Սիթիի» հետ, բայց «աղվեսները» նրան բաց չթողեցին Խոսեպ Գվարդիոլայի թիմ, ինչից հետո ֆուտբոլիստը գործադուլ էր հայտարարել և միայն 10 օր անց էր վերադարձել թիմի մարզումներին:

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն ԱՊԼ-ի 28 հանդիպման է մասնակցել, դարձել է 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Մեր «ցիվիլն» ուրիշ ցիվիլեն է’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը մարտի 29-ի գիշերը կբարձրանա’