‘Օդի ջերմաստիճանը մարտի 29-ի գիշերը կբարձրանա’

1935

Հանրապետության տարածքում`

Մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-31-ը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ուժեղ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 29-30-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 30-ի ցերեկը, 31-ին կնվազի 3-5 աստիճանով: Ապրիլի 1-2-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի մարտի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           22.60C (1991 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               -6.70C (2003 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           9.60C

Նախորդ հոդվածը‘ «Լեսթերը» պատրաստ է ամռանը բաց թողնել Մահրեզին’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն արտաքսում է յոթ ռուսաստանցիների’