‘«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի թեկնածուները’

646

«Լեսթեր Սիթիի» ղեկավարությունը գլխավոր մարզիչի թափուր պաշտոնի համար դիտարկում է երեք թեկնածություն: Sky Sports-ի տվյալներով, այդ մասնագետներն են Բելգիայի հավաքականը գլխավորող Ռոբերտո Մարտինեսը, շոտլանդական «Սելթիկի» գլխավոր մարզիչ Բրենդա Ռոջերսը եւ Ռաֆայել Բենիտեսն անգլիական «Նյուքասլից»:

Նրանցից որեւէ մեկի հետ հիմա համաձայնության չհասնելու դեպքում «Լեթերը» կնշանակի ժամանակավոր պաշտոնակատարի, իսկ բանակցությունները կվերսկսի ամռանը:

Հիշեցնենք, որ «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը հեռացվել է պաշտոնից: Առաջիկա խաղերին «Լեսթերին» կպատրաստեն Մայք Սթոուելն ու Ադամ Սեդլերը:

Անգլիական ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Քրիսթալ Փելասից» 1:4 հաշվով կրած պարտությունից հետո:

Կլոդ Պյուելը 2017-ի հոկտեմբերին էր գլխավորել «Լեսթերը», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2020թ. հունիս: Նախկինում ֆրանսիացի մասնագետը գլխավորել է ֆրանսիական «Մոնակոն», «Լիլը», «Լիոնը», «Նիցան» եւ անգլիական «Սաութհեմփթոնը»:

Վերջին 7 խաղերում «Լեսթերը» կրել է 6 պարտություն, իսկ Պրեմիեր լիգայում 32 միավորով 12-րդ տեղում է:

Նախորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի իշխանությունները հաստատել են, որ Իգոր Մալաշենկոն ինքնասպան է եղել’