Լեւանդովսկին երկրորդ տարին անընդմեջ ստացավ «Ոսկե խաղակոշիկը»

15302

Ամռանը Մյունխենի «Բավարիայից» «Բարսելոնա» տեղափոխված Ռոբերտ Լեւանդովսկին երկրորդ տարին անընդմեջ ստացավ եվրոպական մրցաշրջանի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը։

Գերմանիայի անցած առաջնությունում լեհ հարձակվողը «Բավարիայի» հետ մասնակցել էր 34 հանդիպման, խփել 35 գոլ՝ վաստակելով 70 միավոր։

Երկրորդ տեղը զբաղեցրած ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի հետ Ֆրանսիայի առաջնությունում խփել էր 28 գոլ (56 միավոր)։

«Երջանիկ եմ «Բարսելոնայում»։ Վստահ եմ, որ հաջորդ տարին շատ ավելի լավ կդասավորվի մեր թիմի համար։ Այս մրցանակը շատ կարեւոր է ինձ համար։ Նոր թիմում ժամանակ է պետք նախկին արդյունավետությանը վերադառնալու համար։ Լա Լիգայում հրաշալի ենք հանդես գալիս, Չեմպիոնների լիգայում որոշ սխալներ թույլ տվեցինք։ Պետք է համբերատար լինել»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Marca-ն։

2021-ին Լեւանդովսկին «Ոսկե խաղակոշիկին» արժանացել էր Գերմանիայի առաջնությունում խփած 41 գոլի համար։

Նախորդ հոդվածըԹրամփին կոչ են անում հետաձգել ընտրությունների մասին հայտարարությունը
Հաջորդ հոդվածըԲայդենը պահանջել է ստուգել՝ արդյո՞ք Մասքը համագործակցում է այլ երկրների հետ