Լեւանդովսկին երրորդ օրն անընդմեջ ուշացել է «Բավարիայի» մարզումից

409

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին երրորդ օրն անընդմեջ ուշացել է գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի առավոտյան մարզումից, որը սկսվում է 09:00-ին։ Ֆուտբոլիստները մարզաբազայում են լինում այդ ժամից ոչ ուշ։ 33-ամյա լեհ ֆուտբոլիստը հուլիսի 15-ին մարզաբազայի մուտքի մոտ է եղել 09:08-ին, հաղորդում է Bild-ը։

Ռոբերտ Լեւանդովսկին ցանկանում է փոխել ակումբը եւ կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»։ «Բավարիան» մերժել է «Բարսելոնայի» երեք առաջարկ՝ պահանջելով 50-60 միլիոն եվրո։

Լեւանդովսկու պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Նախորդ հոդվածը«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Արսենալի» խաղացողին
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Սիթին» երկարաձգեց պայմանագիրը Ռիյադ Մահրեզի հետ