«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Արսենալի» խաղացողին

481

Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» 24-ամյա բրազիլացի պաշտպան Գաբրիել Մագալայնսին, հաղորդում է ESPN-ը։

Անգլիական ակումբը պատրաստ է վաճառել խաղացողին, եթե ստանա 47 միլիոն եվրո։

Գաբրիել Մագալայնսի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 38 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Գաբրիել Մագալայնսը «Արսենալի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, խփել 5 գոլ։

Նախորդ հոդվածըՀարութ Ուլոյան. Արցախի թեման ամենաանբարոյական կերպով օգտագործվել է որպես պատրվակ
Հաջորդ հոդվածըԼեւանդովսկին երրորդ օրն անընդմեջ ուշացել է «Բավարիայի» մարզումից