Լեւոն Արոնյանը եզրափակիչում պարտվեց Մագնուս Կարլսենին

558

Կայծակնային խաղի (բլից) San Fermin Masters Final օնլայն մրցաշարի եզրափակիչում Լեւոն Արոնյանը մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։

Հայ գրոսմայստերը պարտություն կրեց ութ պարտիայում՝ 3։5։ Չորս հաղթանակ տարավ Կարլսենը, երկու հաղթանակ՝ Արոնյանը։ Երկու պարտիա ավարտվեց ոչ ոքի։

Կարլսենը հաղթանակի համար ստացավ 20 հազար եվրո, Արոնյանը՝ 12 հազար եվրո։

Կիսաեզրափակիչում Լեւոն Արոնյանը մրցել էր չինացի Դին Լիրենի հետ եւ հաղթանակ տարել 8 պարտիայում՝ 5։3 (3 հաղթանակ, 4 ոչ ոքի, 1 պարտություն)։

Մագնուս Կարլսենը կիսաեզրափակիչում 4,5։1։5 հաշվով պարտության էր մատնել ամերիկացի Ուեսլի Սոյին։

Նախորդ հոդվածըԱշխարհի գավաթ․ Հայաստանի շախմատիստների հաղթական մեկնարկը
Հաջորդ հոդվածըԿուբայում ստեղծված իրավիճակն ԱՄՆ-ի համար լուրջ մարտահրավեր է