Կուբայում ստեղծված իրավիճակն ԱՄՆ-ի համար լուրջ մարտահրավեր է

567

Վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ն անդադար ուժեղացրել է իր ազդեցությունն աշխարհում՝ պայքարել է ահաբեկչության դեմ Մերձավոր Արևելքում, ջանացել է պաշտպանել մարդու իրավունքները այս կամ այն երկրում, սակայն իր սեփական տարածաշրջանին այնքան էլ ուշադրություն չի հատկացրել, գրում է New York Times-ը։

Եվ ահա, այս շաբաթվա ընթացքում հենց նրա հարևանությամբ սկսել են դեպքեր տեղի ունենալ, որոնք Ջո Բայդենի վարչակազմին ստիպել են զգոնանալ՝ Հաիթիի նախագահի սպանությունը և բողոքի ցույցերը Կուբայում։

Իհարկե, Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել ճնշվածներին, այս դեպքում՝ կուբացի ժողովրդին, որը տառապում է հալածանքներից, համավարակից և տնտեսական հոգսերից։ Այդ հայտարարությունից մեկ ժամ անց ԱՄՆ-ը չեղարկել է նիկարագուացի հարյուր քաղաքական գործիչների, դատավորների ու նրանց ընտանիքի անդամների ամերիկյան վիզաները՝ Կուբայի վարչակարգին սատարելու համար։

Սակայն տարածաշրջանում հասունացող ճգնաժամը շատ ավելի լուրջ հետևանքներով է հղի, որոնք հնարավոր չէ լուծել նախարարի որոշմամբ, օրինակ՝ հաիթցի փախստականների ալիքը, որն անխուսափելիորեն կհորդա դեպի ամերիկյան սահմանները։ Եվ դա դեռ սկիզբը կլինի, քանի որ Կենտրոնական Ամերիկայի երկրների մեծ մասում բացակայում են դեմոկրատական ինստիտուտները, և իրադրությունն այնտեղ պոտենցիալ պայթյունավտանգ է։

Այնպես որ ներկայիս իրավիճակը Բայդենի վարչակազմի համար ոչ միայն անակնկալ էր, այլև՝ լուրջ մարտահրավեր, քանի որ հենց նրա գործողություններից է կախված ԱՄՆ-ի հետագա դերակատարումը տարածաշրջանում, գրում է NYT-ն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԼեւոն Արոնյանը եզրափակիչում պարտվեց Մագնուս Կարլսենին
Հաջորդ հոդվածըԱֆղանստան․ Թալիբները փորձում են գրավել երեք նահանգների մայրաքաղաքները