Լեւոն Արոնյանը հայր է դարձել

163

Հայաստանի հավաքականի կազմում շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, կրկնակի աշխարհի գավաթակիր, գրոսմայստեր, ԱՄՆ հավաքականի անդամ Լեւոն Արոնյանը հայր է դարձել:

Հոկտեմբերի 21-ին լույս աշխարհ է եկել Լեւոն Արոնյանի եւ նրա ընտրյալ Անիտա Այվազյանի դուստրը:

2021 թվականի փետրվարի 24-ին Լեւոն Արոնյանը ֆեյսբուքյան գրառումով հայտարարեց Հայաստանի հավաքականից հեռանալու եւ ԱՄՆ դրոշի ներքո հանդես գալու իր որոշման մասին: Նույն տարվա սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը սիրելիի հետ տեղափոխվեց ԱՄՆ` բնակության:

Այս ընթացքում Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոնը պարբերաբար այցելում է Հայաստան, թիմի հետ մարզումներ անցնակցնում: Օգոստոսին Հնդկաստանում տեղի ունեցած Համաշխարհային օլիմպիադայից առաջ էլ ազգային հավաքականին օգնել էր նախապատրաստվել մրցաշարին: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամները Օլիմպիադայում փոխչեմպիոն հռչակվելուց հետո հայտարարեցին, որ թիմի հաջողության հարցում իր մեծ ներդրումն ունի նաեւ Լեւոն Արոնյանը:

Նախորդ հոդվածըՍուրեն Գրիգորյանը՝ Եվրոպայի Մ20 չեմպիոն
Հաջորդ հոդվածը«Միլանի»դարպասապահը բաց կթողնի ԱԱ-2022-ը