«Միլանի»դարպասապահը բաց կթողնի ԱԱ-2022-ը

159

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին հայտարարել է, որ կարմիր-սևերի և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Մայք ՄենՅանը վնասվածքի կրկնվելու պատճառով բաց կթողնի ԱԱ-2022-ը։

«Մենք փորձեցինք հնարավորինս լավ գնահատել իրավիճակը։ Մայքը պնդում էր որքան հնարավոր է շուտ վերադառնալ խաղադաշտ: Ամեն ինչ լավ էր ընթանում, բայց նա վնասեց ևս մեկ մկան: Ցավոք, ես գիտեմ, որ նա պետք է բաց թողնի մինչև հունվար»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

27-ամյա ֆրանսիացին վնասվածք է ստացել մարզման ժամանակ: Նա վնասվածք էր ստացել Ազգերի լիգայի՝ Ավստրիայի դեմ խաղում:

2022 թվականի աշխարհի առաջնությունը Կատարում կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Ֆրանսիան D խմբում կխաղա Դանիայի, Ավստրալիայի և Թունիսի հետ։

Նախորդ հոդվածըԼեւոն Արոնյանը հայր է դարձել
Հաջորդ հոդվածըՌոնալդուն հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր թիմից եւ մարզվում է Մ-21 թիմի հետ