‘Լեւոն Արոնյան. Պետք է վերջ տալ մրցաշարերի հաղթողի որոշման ներկայիս համակարգին’

1107

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարում հաղթող ճանաչվելուց տանելուց հետո (հիշեցնենք, որ Արոնյանը հավասար միավորներ ուներ Բորիս Գելֆանդի հետ, սակայն լրացուցիչ գործակիցներով հաղթող ճանաչվեց – iLur.am) դժգոհություն է հայտնել մրցաշարերի հաղթողին լրացուցիչ գործակիցներով որոշելու ընթացակարգին:

«Ես բացասաբար եմ վերաբերվում լրացուցիչ գործակիցների ցանկացած համակարգի եւ գտնում են, որ այն իրեն սպառել է: Ինչպես ցույց տվեցին աշխարհի առաջնության հանդիպումները, ուժեղագույնը պետք է որոշվի արագ շախմատում՝ ռապիդում: Պետք է վերջ տալ ինչ որ գործակիցների հաշվարկներին: Այդպես ավելի արդար է: Ինչո՞ւ մեր մոտ չի կարող լինել հետխաղյա 11 մետրանոց հարվածներ:

Ինչ վերաբերում է այս հուշամրցաշարում իմ պարտիաներին, ապա կարելի է նշել այն երեք պարտիաները, որոնցում ես հաղթանակ եմ տարել: Դրանց որակը բավարար էր: Իհարկե, տեղ-տեղ անճշտություններ էլ էին լինում, սակայն դա իմ դեպքում նորմալ է: Դժվար է դրանցից որեւէ մեկը հատուկ ընդգծել, միգուցե Կրամնիկի հանդեպ հաղթանակը: Այն իմ համար կարեւոր էր հոգեբանական տեսանկյունից, քանի որ սպիտակներով այդ ոճի հաղթանակ նրա նկատմամբ չէի տարել: Ինձ համար հաճելի էր դա»,- ասել է Արոնյանը Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված զրույցում:

Նախորդ հոդվածը‘Արգել համայնքում արձանագրվել է աղիքային հիվանդության ախտանշաններով դեպքեր ‘
Հաջորդ հոդվածը‘Հանձնաժողովի ՀԱԿ անդամը պարզաբանում է «հարբած» նախագահի հետ կապված միջադեպը’