‘Լեւոն Բարսեղյան. Մեր երկրում իշխանության եւ դրան ենթակա ամբողջ համակարգի գերագույն պատասխանատուն Սերժ Սարգսյանն է’

1693

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Այսօր Սեւան-Երեւան մայրուղում լրագրողների եւ ԶԼՄ-ների աշխատանքի դիտավորյալ խոչընդոտումը եւ բռնի գործողությունները լրագրողների ու օպերատորների նկատմամբ ակնհայտ ապացույց են այն բանի, որ Սերժ Սարգսյանը ոչ մի քայլ չի նահանջում իր այլանդակ քաղաքականությունից. կոծկել, թաքցնել, սահմանափակել` մարդ չիմանա … հա՜րց է լուծում իբր: Չասեք, թե Սերժիկն ի՞նչ կապ ունի. մեր երկրում իշխանության եւ դրան ենթակա ամբողջ համակարգի գերագույն պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, ինքն է միանձնյա որոշում դրվածքը, ենթակաների վարքը, որոշելիքը: Թե ումով, կամ ինչով է առաջնորդվում կամ թելադրվում այդ անելիս, ուրիշ խոսակցության բան է: Եթե բան է, մարդ ենք, սխալվում եմ, ուրեմն այսօր լրագրողների վրա հարձակված, տեսախցիկներ ջարդած, տեսագրությունները ջնջած բոլոր կենդանիները, ով է լինեն, պիտի անհապաղ համարժեք պատասխանատվության ենթարկվեն, ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով: Բայց հազիվ թե սխալված լինեմ»:

 

Նախորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Որտե՞ղ է քո եղբայր Աբելը, Կայե՛ն’
Հաջորդ հոդվածը‘«Կրասնոդար»-«Սպարտակ»` Ուղիղ’