‘Քրիստինե Խանումյան. Որտե՞ղ է քո եղբայր Աբելը, Կայե՛ն’

2261

Տարածաշրջանի ամենամարտունակ բանակում եւս մեկ զինվոր մահացավ…….եւս մեկը…եւս մեկը… բանակը խժռեց իր հերթական զավակին….նրան, ում պիտի փայփայեր, որպեսզի նա էլ իր հողը փայփայեր…չթողեցին… ու կարեւոր չէ` ինչ ճանապարհով են նրանք մեզանից հեռանում…նրանք հեռանում են….մենք կորցնում ենք նրանց….դա է կարեւորը…մեկին, հետո մեկին, հետո եւս մեկին, հետո էլի մեկին….այդպես մեկիկ-մեկիկ…գնում են ու էլ հետ չեն գալիս…նրանց բերում են….գնում են հողը, հայրենի հողը պաշտպանելու ու բաժին են դառնում հողին….

ու լրահոսը գալիս է….մի կերպ….ու սարսափեցնող` եւս մեկ զինվոր է մահացել…ՊՆ-ն սովորաբար բոլոր դեպքերն այդպես է ներկայացնում…եւս մեկը.. եւս մեկը….

..ու էլի սուրճը մնում է կոկորդիդ….խմելդ չի գալիս, ապրելդ էլ չի գալիս….նույնիսկ լացելդ էլ չի գալիս….միայն մի խեղդող զգացում ա պատում…շնչահեղձ անող….

Էդ ո՞ւմ ձեռքը բարձրացավ, էդ ո՞վ սպանեց իր եղբորը, ինչո՞ւ սպանեցիր քո եղբայր Աբելին, Կայեն…ինչո՞ւ սպանեցիր քո եղբորը Կայեն… քո եղբորն ուղարկել էին քեզ մոտ` նույն հողը պաշտպանելու, Կայեն, բա դու գիշերը ինչպե՞ս ես քնելու, Կայեն…Կայեն, որտե՞ղ է քո եղբար Աբելը…Կայեեեեեեեեեեեեեեն…

….էդ ո՞նց եղավ, որ բանակը դարձավ արյունարբու հրեշ…էդ ո՞նց եղավ, որ էդ հրեշը սկսեց խլել մեր եղբայրներին, էդ ի՞նչը բաց թողեցինք, ինչի՞ վրա աչք փակեցինք, էդ ի՞նչը չնկատեցինք, ինչի՞ համար լռեցինք…..ի՞նչն աչքաթող արեցինք, ի՞նչը անտեսելու տվեցինք, ինչո՞ւ թույլ տվեցինք, ինչո՞ւ չաղաղակեցինք, ինչո՞ւ չկոտրեցինք էդ ձեռքը, որ առաջին անգամ բարձրացել էր իր եղբոր վրա, ինչո՞ւ թույլ տվեցինք, որ հոշոտեն առաջինին, որ լինի երկրորդը, երրորդը, չորրորդը….մյուսը…հաջորդը…հերթականը…ու դառնա ՀԵՐԹԱԿԱՆ-ը…..

Մենք…էդ մենք…յուրաքանչյուրս…սպանեց Աբելին….մենք էլ Կայենի հետ սպանեցինք նրան.. ամեն անգամ, երբ լռեցինք, երբ չնկատեցինք, երբ ժամանակ չունեցանք խոսելու….երբ չվշտացանք….երբ կուլ տվեցինք….երբ համակերպվեցինք….երբ զբաղված էինք…..երբ անտեսեցինք….երբ աչք փակեցինք….երբ հավես չունեցանք անձրեւին տնից դուրս գալ….էդ մենք, մենք մեր ձեռքով Աբելին սպանեցինք….մեեեեենք…..էդ վիշտը ո՞նց ենք տանելու մեր ուսերին, էդ բեռի տակից ո՞նց ենք դուրս գալու….էդ ամոթի խարանը ո՞նց ենք մաքրելու….էլ քանի՞ մատաղացու պիտի տանք, էլ թշնամին ի՞նչ դարդ ունի, մենք մեր զինվորին հոշոտում ենք, հերթով, մեկիկ-մեկիկ, մեր պաշտպաններին, մեր քունն ու հանգիստը պահողներին….քանի՞, քանի՞ նոր դիակ պիտի հետ բերեն, որ արթնանանք, քանի՞ զոհ ենք պատրաստ գրել մեր խղճի հաշվին…..

…ինչո՞ւ սպանեցիր քո եղբորը, Կայեն….ու մի՞թե ես ավելի մեղավոր չեմ, որ լռեցի այն ժամանակ, երբ սպանեցիր առաջին եղբորդ, Կայեն….մի՞թե ես չէ, որ քեզ տվեցի այդ իրավունքը՝ իմ լռությամբ….այդ ես սպանեցի իմ եղբայր Աբելին, Կայեն, ես` իմ լռությամբ…..մենք, բոլորս…………..

 Հ.Գ 2011 թվականի հոկտեմբերին Իսրայելի կառավարությունը հաստատեց Պաղեստինի հետ ձեռք բերված համաձայնությունը, ըստ որի՝ իրենք ազատ են արձակում Իսրայելի բանտերում գտնվող ավելի քան հազար պաղեստինցիների՝ իսրայելական բանակի կապրալ Գիլադ Շալիթի ազատ արձակման դիմաց: Գիլադ Շալիթը պաղեստինցիներին գերի էր ընկել 2006-ին: Շալիթն ի վերջո ազատ արձակվեց:

Ներիր ինձ, Աբել, որ ես ցանկացա, որ դու ինձ պաշտպանես, բայց ինքս ոչինչ չարեցի, որ ես էլ քեզ պաշտպանեմ….որովհետեւ եթե ես ամուր լինեի, եթե լռությունս չլիներ, բանակում կարգուկանոնի փոխարեն գաղութային հարաբերություններ չէին հաստատվի….եւ Կայենը իմ լռությամբ չէր խժռի Աբելին…

 

Քրիստինե Խանումյան

 

 

Նախորդ հոդվածը‘«Կենտրոն» հ/ը տնօրենը պահանջում է իրավապահ մարմիններից հայտնաբերել և պատժել այն մարդկանց, ովքեր դրսևորել են շարքային խուլիգանի վարքագիծ’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյան. Մեր երկրում իշխանության եւ դրան ենթակա ամբողջ համակարգի գերագույն պատասխանատուն Սերժ Սարգսյանն է’