‘Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Հանրաքվեի փորձագիտական թիմի ղեկավարի հետ’

1558

Այսօր տեղի ունեցավ ՈՉ-ի քարոզչական շտաբի պետ Լևոն Զուրաբյանի հանդիպումը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Հանրաքվեի փորձագիտական թիմի ղեկավար Դուգլաս Ուեյքի հետ:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչը ներկայացրեց առաքելության գործունեությունը, նշելով, որ 4 հոգանոց փորձագետների թիմը դիտարկելու է դեկտեմբերի 6-ի հանրաքվեն և հանդես կգա համապատասխան զեկույցով:

Լ.   Զուրաբյանը խոսեց քարոզչության ընթացքի մասին, ընդհանուր առմամբ այն գնահատելով որպես հաջողված: Նա նաև մանրամասն կանգ առավ իշխանության կողմից հանրաքվեի նախապատրաստման ընթացքում արված բազմաթիվ խախտումների վրա:

Ձեռք բերվեց պայմանավորվածություն հանրաքվեի ընթացքի մասին լրացուցիչ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էին ՈՉ-ի շտաբի ներկայացուցիչներ Ա.Ավագյանն ու Վ. Կարապետյանը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի ասուլիսը՝ հակասությունների շտեմարան ‘
Հաջորդ հոդվածը‘London Chess Classic ‘