‘Լեւոն Տեր-Պետրոսյանի լրացված կենսագրությունը ‘

23108

Լեւոն Տեր-Պետրոսյանի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Կոնգրեսի anc.am կայքում և Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում թարմացվել, լրացվել և ամբողջականացվել է նրա կենսագրությունը: iLur-ի խմբագրությունը նպատակահարմար է համարում այս նյութը, որ վստահաբար կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել հասարակության շրջանում, ներկայացնել մեր ընթերցողներին:

Միաժամանակ ընթերցողներին խնդրում ենք Տեր-Պետրոսյանի կենսագրության որոշ իրադարձությունների հետ կապված անձանց ցանկում բացթողումներ նկատելու պարագայում այդ մասին հայտնել Հայ Ազգային Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանին կամ iLur-ի խմբագրություն:

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արեւելագետ, բանասեր, պատմաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945թ. հունվարի 9-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946-ին՝ մանուկ հասակում, ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան՝ հաստատվելով նախ Կիրովական, իսկ 1947-ից` Երեւան քաղաքում։

ՆԱԽՆԻՆԵՐԸ – Տեր-Պետրոսյան ընտանիքը սերում է Կիլիկիո կաթողիկոս Հովհաննես Հաճընցու (1705–1721 թթ.) կոնդակով 1720 թվականին Սսից Մուսա-լեռ ուղարկված Պետրոս քահանայից։ Վերջինիս հետնորդները, ժամանակի ընթացքում բազմանալով, ճյուղավորվել են Մուսա-լեռում հայտնի երեք մեծ գերդաստանի` բուն Տեր-Պետրոսյաններ, Աբաջյաններ եւ Բոյաջյաններ։ Հորից-որդի փոխանցվող քահանաների շարքը Տեր-Պետրոսյան գերդաստանում ընդհատվել է 1850-ական թվականներին։ Նրանցից մեկը Կիլիկիո տարածաշրջանում հռչակվել է Անթաքալը (Անտիոքացի) Տեր-Պետրոս մականվամբ։

Հորական պապը` Պետրոս Տեր-Պետրոսյան (1870–1937 թթ.), իր հաղթանդամ կազմվածքի պատճառով «Բարաքաթ (օրհնյալ)» անվանված, 1895 թվականին, հայտնի հեղափոխական Աղասի Թուրսարգիսյանի ազդեցությամբ, անդամագրվել է Հնչակյան կուսակցությանը, մասնակցել է Զեյթունի 1896թ. ապստամբության շրջանում Կիլիկիայի տարբեր վայրերում (Հաճըն, Մարաշ, Մուսա-լեռ եւ այլն) ծագած ազատագրական շարժումներին, ինչից հետո վեց ամիս արգելափակվել է թուրքական բանտերում։ 1915 թվականին մասնակցել է Մուսա-լեռան հերոսամարտին։

Մորական պապը՝ Պետրոս Ղարիբյան (մահ. 1951թ. Իջեւանի շրջանի Խաշթառակ գյուղում), Դաշնակցական կուսակցության համակիր, Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Արգենտինա արտագնա աշխատանքից վերադառնալով, նույնպես մասնակցել է այդ հերոսամարտին։

Հորեղբայրը՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, ուսուցիչ, 1912 թվականին սպանվել է օսմանյան բանակում։

ԸՆՏԱՆԻՔԸ – Հայրը՝ Հակոբ Տեր-Պետրոսյան (1908–1994 թթ.), Մուսա-լեռան հերոսամարտի ժամանակ, 7-ամյա հասակում, 11-ամյա եղբոր՝ Կարապետի հետ, ուտելիք եւ ջուր է կրել դիրքեր։ Պատանեկության տարիներին եղել է Հնչակյան կուսակցության անդամ, իսկ հետագայում դարձել Սիրիա-լիբանանյան կոմունիստական կուսակցության հիմնադիրներից եւ քաղբյուրոյի մշտական անդամներից մեկը։ Ծառայած լինելով ֆրանսիական բանակի՝ Սիրիայում տեղակայված ստորաբաժանումներում՝ կուսակցական շրջանակներում հայտնի է եղել ֆրանսերեն Սոլդա (զինվոր) մականվամբ։ Բազմիցս դատվել, բանտարկվել եւ աքսորվել է ֆրանսիական գաղութային իշխանությունների կողմից։ 1936 թվականին կամավորագրվել է Իսպանիայում մարտնչող ինտերնացիոնալ բանակին, բայց Բեյրութում ձերբակալվել է ֆրանսիական ժանդարմերիայի կողմից եւ աքսորվել իր ծննդավայր՝ Իսկենդերունի սանջակ։ Նույն թվականին, իր կուսակցական ընկերոջ` Ջորջ Կարապետյանի հետ, Իսկենդերունի բանտից փախցրել եւ Պաղեստին է անցկացրել Մերձավոր Արեւելքում Կոմինտերնի հայտնի ներկայացուցիչ Նախման Լիտվինսկուն եւ նրա կնոջը։ 1939-ին գլխավորել է Ալեքսանդրեթի գավառը Թուրքիային հանձնելու ծրագրի դեմ ուղղված հայկական շարժումը։ 1940–1941 թթ., Սիրիա-լիբանանում հաստատված Վիշիստական ռեժիմի օրոք, ղեկավարել է Հալեպ քաղաքի ընդհատակյա դիմադրական շարժումը։ Հայաստան փոխադրվելուց հետո երկար տարիներ աշխատել է Երեւանի Մյասնիկյանի անվան կահույքի գործարանում` սկզբում որպես վարպետ-կահույքագործ, այնուհետեւ՝ Արհկոմի նախագահ եւ Կուսկոմիտեի քարտուղար։ 1965 թվականից անցել է հանգստյան՝ ստանալով հանրապետական կարգի անհատական թոշակ։

Մայրը` Ազատուհի Տեր-Պետրոսյան, օրիորդական ազգանունը՝ Ղարիբյան (1915–2003 թթ.), տնային տնտեսուհի, ծնվել է Մուսա-լեռան հերոսամարտի օրերին, թուրքական բանակի գնդակոծությունների տակ, լեռան քարանձավներից մեկում։

Եղբայրը` Թելման Տեր-Պետրոսյան (1937–1997 թթ.), Անդրկովկասի ամենամեծ արդյունաբերական ձեռնարկություններից մեկի` «Հրազդանմեքենա» արտադրական միավորման գլխավոր տնօրեն (1985–1997 թթ.), ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (1995–1997 թթ.)։

Եղբայրը` Պետրոս Տեր-Պետրոսյան (1941–2014 թթ.), տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի ճարտարապետա-շինարարական համալսարանի ամբիոնի վարիչ։

Եղբայրը` Կամո Տեր-Պետրոսյան (ծնվ. 1946թ.), բժիշկ, սրտաբան, «Կարագյոզյան բարեգործական հիմնադրամի» ծրագրով Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված մանկական առողջապահական ցանցի կազմակերպիչ։

Քույրը` Իսկուհի Տեր-Պետրոսյան–Սեմիրջյան (1950–2015 թթ.), թուրքագետ, մանկավարժ, տարրական դասարանների երկարամյա ուսուցիչ։

Կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյան, օրիորդական ազգանունը Պլեսկովսկայա (ծնվ. 1947թ.), գերմանագետ, հեռուստալրագրող, Լենինգրադի Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ։ Կնոջ հայրը՝ Ֆրաիմ Աբրամովիչ Պլեսկովսկի (1913–1978), Սովետական բանակի կադրային սպա, Ֆիննական եւ Հայրենական մեծ պատերազմների մասնակից։ Կնոջ մայրը՝ Բրախա Լեյբովնա Կուրտաչ (1912–1994), բժիշկ, վերապրել է Լենինգրադի բլոկադան։ Կնոջ եղբայրը՝ Ալեքսանդր (ծնվ.  1941թ.), մահացել է բլոկադայի ժամանակ։

Որդին` Դավիթ Տեր-Պետրոսյան (ծնվ. 1975թ.), տնտեսագետ, գործարար։

Թոռները` Լեւոն (ծնվ. 1997թ., զինվորական ծառայության մեջ), Հակոբ (ծնվ. 2003թ.) եւ Լուսիա (ծնվ. 2004թ.) Տեր-Պետրոսյաններ` դպրոցական։

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՒ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՐՋԱՆ – 1953–1960 թթ. Լեւոն Տեր-Պետրոսյանն աշակերտել է Երեւանի No 43 յոթնամյա դպրոցում։

1960–1963 թթ. սովորել է Երեւանի No 17 միջնակարգ դպրոցում։

1963–1968 թթ.` Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արեւելագիտության բաժնի ուսանող։

1969–1972 թթ.` ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտ` աշխարհահռչակ արեւելագետ-պատմաբաններ Ն. Վ. Պիգուլեւսկայայի եւ Ա. Գ. Լունդինի ղեկավարությամբ։ Ասպիրանտական շրջանում նրա դասընկերներն են եղել Ի. Մ. Ստեբլին-Կամենսկին (1995–2005 թթ.՝ Սանկտ-Պետերբուրգի համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, ներկայումս՝ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս), Մ. Բ. Պիոտրովսկին (ներկայումս՝ Սանկտ-Պետերբուրգի «Էրմիտաժի» տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ) եւ Ե. Ն. Մեշչերսկայան (ներկայումս՝ Սանկտ-Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր)։

1972թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է «Մարութա Նփրկերտցու ժողովածուն որպես պատմա-մատենագրական հուշարձան» թեկնածուական թեզը. Գիտխորհրդի նախագահ` լեզվաբան-իրանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (հետագայում ակադեմիկոս) Մ. Ն. Բոգոլյուբով. ընդդիմախոսներ` ասուրագետ-հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, հետագայում Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գ. Խ. Սարգսյան եւ եբրայագետ-արամեագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Գ. Մ. Գլուսկինա։

1972–1978 թթ. աշխատել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող։

1978–1985 թթ. վարել է Մաշտոցի անվան մատենադարանի գիտնական-քարտուղարի պաշտոնը, միաժամանակ լինելով «Բանբեր Մատենադարանի» հանդեսի խմբագրական մարմնի անդամ եւ պատասխանատու քարտուղար։ 1985-ից` նույն հաստատության ավագ գիտաշխատող է (2001–ից` հասարակական կարգով)։

1982–1988 թթ. համատեղության կարգով «Հայ եկեղեցական մատենագրություն» առարկան է դասավանդել Մայր Աթոռ ս. Էջմիածնի հոգեւոր ճեմարանում։ Նրա աշակերտների թվում են Հայոց եկեղեցու բազմաթիվ բարձրաստիճան հոգեւորականներ՝ Պարգեւ, Եզրաս, Միքայել, Աբրահամ, Նաթան, Վազգեն, Սեպուհ, Ասողիկ, Նավասարդ սրբազանները եւ այլք։

1987թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է «Հայ-ասորական գրական կապերը IV–V դարերում» դոկտորական թեզը. Գիտխորհրդի նախագահ` ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (հետագայում ակադեմիկոս) Մ. Ն. Բոգոլյուբով. ընդդիմախոսներ` իրանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ն. Բոլդիրեւ, եբրայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Կ. Բ. Ստարկովա, բյուզանդագետ-հայագետ, պատմական գիտությունների դոկտոր Կ. Ն. Յուզբաշյան։

Լ. Տեր-Պետրոսյանը անդամ է ԽՍՀՄ Արեւելագետների ընկերակցության (1985թ.), Հայաստանի գրողների միության (1988թ.), ֆրանսիական Ասիական ընկերության (1989թ.), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991թ.), պատվավոր դոկտոր (doctor honoris causa) Լա Վեռնի (1990թ.), Ստրասբուրգի (1992թ.)Սոֆիայի (1994թ.) եւ Սորբոնի (1996թ.) համալսարանների։

Տիրապետում է հայերենին եւ ռուսերենին, ինչպես նաեւ գիտահետազոտական աշխատանքի համար միանգամայն բավարար մակարդակով օգտվում է ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ասորերեն, արամեերեն, հին հունարեն, լատիներեն եւ հին եբրայերեն լեզուներից։ Կատարել եւ հրատարակել է թարգմանություններ գրաբարից, ասորերենից, ֆրանսերենից եւ անգլերենից։

Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, շուրջ 80 գիտական հոդվածների եւ բազմալեզու մամուլում սփռված քաղաքական բնույթի հազարավոր հրապարակումների (ճառեր, ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ եւ այլն)։

Գիտության բնագավառում իր ուսուցիչներն է համարում Ն. Վ. Պիգուլեւսկայային, Ի. Մ. Դյակոնովին, Ա. Գ. Լունդինին, Ա. Վ. Պայկովային, Լեւոն Խաչիկյանին, Գագիկ Սարգսյանին, Էդվարդ Աթայանին, Հակոբ Անասյանին, Ռաֆայել Իշխանյանին, Կարեն Յուզբաշյանին եւ Պողոս Խաչատրյանին։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ – Քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։

1965–1968 թթ. յուրաքանչյուր ապրիլի 24-ի նախորդ գիշեր, համակուրսեցիներ Երջանիկ Աբգարյանի, Անդրանիկ Ալաջաջյանի եւ Գեղամ Քյուրումյանի հետ, հայդատական բնույթի թռուցիկներ է փակցրել Երեւանի կենտրոնի շենքերի պատերին։ Նույն տարիներին Տեր-Պետրոսյանն իր դպրոցական դասընկերոջ՝ Վրեժ Համբարձումյանի (1945-1975թթ.) միջոցով, կապեր է հաստատել Մոսկվայի հայ ուսանողների հայրենասիրական մի խմբակի հետ: Համբարձումյանն, իր այլախոհական գործունեության պատճառով, մեկ-երկու տարի անց հեռացվել է նախ Մոսկվայի, ապա՝ Երևանի պետական համալսարանից: Հետագայում, ի հիշատակ Վրեժ Համբարձումյանի, Երևանի No. 17 դպրոցը կոչվել է նրա անվամբ:

1966թ. ապրիլի 24-ին Կոմիտասի պանթեոնում կայացած ցույցին մասնակցության համար, իր ընկերներ Լեւոն Անանիկյանի, Ռուբեն Սաքապետոյանի, Տիգրան Գամաղելյանի, Գեղամ Քյուրումյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Սամվել Մուրադյանի, Մարգարիտ Թախթաջյանի եւ Արմինե Փափազյանի հետ, ձերբակալվել եւ դատապարտվել է 10-օրյա կալանքի, 6 օր անցկացնելով Երեւանի բանտում, որտեղ 30-ից ավելի նրա խցակիցների թվում են եղել հետագայում հայտնի այլախոհներ դարձած Հայկազ Խաչատրյանը, Շահեն Հարությունյանը եւ Ստեփան Զատիկյանը։

1967թ. ապրիլի 24-ին, Երեւանի պետական համալսարանի «Հայ մշակույթի ակումբի» անդամների կազմում, առաջին չարտոնված պսակն է դրել Եղեռնի հուշարձանին։

1978–1987 թթ. անդամակցել է ազգային խնդիրներով մտահոգված մտավորականների մի ոչ ֆորմալ ընկերական ակումբի, որի մյուս անդամներն էին` ֆիզիկոսներ Արա Կոզմանյանը, Հայկ Մինասյանը, Արա Կեչյանցը, Սիմոն Շահազիզյանը, կենսաբան Կարեն Շահինյանը, բանաստեղծ-արվեստաբան Ռուբեն Անղալադյանը, արեւելագետներ Նիկոլայ Գեւորգյանը, Երջանիկ Աբգարյանը եւ Ժոզեֆ Ավետիսյանը։ Ակումբի քննարկումների առարկան են եղել հայոց լեզվի պահպանման, դպրոցական կրթության, Ցեղասպանության միջազգային ճանաչման, Լեռնային Ղարաբաղի ճակատագրի եւ Հայաստանի ապագայի խնդիրները։ Հատկանշական է, որ այդ ժամանակ Հայաստանում, իրարից անկախ, գործում էին համախոհ մտավորականների տասնյակ այդպիսի ոչ ֆորմալ ակումբներ։

1987թ. աշնանը կազմակերպել է Հայաստանի եւ Ղարաբաղի վերամիավորման հարցով ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին հասցեագրված պահանջագրի ստորագրահավաքը Մատենադարանի աշխատակիցների շրջանում։

1988թ. փետրվարի 22-ին, Ազատության հրապարակի հարթակից, ընթերցել է Ղարաբաղի հարցի արդարացի լուծման վերաբերյալ Մատենադարանի` ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ուղղված պահանջագիր-նամակը։

1988թ. փետրվարի վերջին ընտրվել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ եւ այդ հանգամանքով մասնակցել է հանրապետական «Ղարաբաղ» կոմիտեի` մարտի 5-ին՝ Գրողների միության դահլիճում, եւ մարտի 19-ին՝ Կինոյի տանը կայացած համագումարներին։

1988թ. մարտին, մի խումբ ընկերներով, ստորագրահավաք է կազմակերպել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորների շրջանում` արտահերթ նիստ գումարելու եւ Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշմանը դրական պատասխան տալու պահանջով։ Ստորագրահավաքին, որի արդյունքում հավաքվեց 110 պատգամավորի ստորագրություն, ակտիվորեն մասնակցել են` Սիմոն Շահազիզյանը, Էդվարդ Բաղդասարյանը, Հրաչ Թամրազյանը, Գալուստ Գամազյանը, Գրիգոր Պողպատյանը, Արա Կոզմանյանը, Կարեն Շահինյանը, Մանուշակ Պետրոսյանը, Երջանիկ Աբգարյանը, Ռուբեն Անղալադյանը, Ժոզեֆ Ավետիսյանը, Աշոտ Սարգսյանը, Նիկոլայ Գեւորգյանը, Արշակ Բանուչյանը, Արշակ Ղազարյանը, Խաչիկ Ստամբոլցյանը, Սեյրան Մաթեւոսյանը, Արտաշես Առաքելյանը, Աղասար Հովհաննիսյանը, Սամվել Լաճիկյանը, Արտուշ Պապոյանը, Աշոտ Ղարիբյանը, Հայկ Մինասյանը, Ալեքսանդր Թամանյանը և այլք։

1988թ. մարտ-մայիս ամիսներին սերտորեն համագործակցել է Հայաստանի մտավորականության ավագանու` Վիկտոր Համբարձումյանի, Սիլվա Կապուտիկյանի, Սոս Սարգսյանի, Սարգիս Մուրադյանի, Զորի Բալայանի, Սերո Խանզադյանի, Հրաչիկ Սիմոնյանի, Մարո Մարգարյանի, Սեդա Վերմիշեւայի հետ` նրանց օգնելով Ղարաբաղյան խնդրին եւ սումգայիթյան ջարդերին վերաբերող փաստաթղթերի պատրաստման եւ տարածման գործում։

1988թ. մայիսին ընդգրկվել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, որի մյուս անդամներն էին` Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռաֆայել Ղազարյանը, Վանո Սիրադեղյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, Դավիթ Վարդանյանը, Սամվել Գեւորգյանը եւ Սամսոն Ղազարյանը։ Ելույթներով եւ ծրագրային քաղաքական վերլուծություններով հանդես է եկել տարվա ընթացքում կոմիտեի կազմակերպած բոլոր զանգվածային հանրահավաքներում, հեղինակն է կոմիտեի եւ Հայոց համազգային շարժման անունով տարածված 100-ից ավելի թռուցիկների, պատգամավորական պատվիրանների եւ հասարակական պահանջագրերի։

1988թ. սեպտեմբերին «Ղարաբաղ կոմիտեն», նկատի ունենալով ձերբակալվելու հավանականությունը, պայքարն ընդհատակում շարունակելու համար, ստեղծեց մի զուգահեռ գաղտնի կոմիտե հետևյալ կազմով` Երջանիկ Աբգարյան, Դավիթ Շահնազարյան, Ավետիք Իշխանյան, Արշակ Սադոյան, Ալբերտ Բաղդասարյան, որոնց հաջորդ տարվա մարտին միացան նաև Վիտյա Այվազյանը, Սմբատ Հակոբյանը և Ստեփան Ղարագեբակյանը (Մարգարյան):

1988թ. դեկտեմբերի 10-ին չորս ընկերների` Վազգեն Մանուկյանի, Բաբկեն Արարքցյանի, Սամվել Գեւորգյանի եւ Ալեքսան Հակոբյանի հետ ձերբակալվել է տխրահռչակ գեներալ Մակաշովի կողմից, Հայաստանում գտնվող Միխայիլ Գորբաչովի հրամանով։ Դրան նախորդել էր Ղարաբաղի «Կռունկ» կազմակերպության անդամ Արկադի Մանուչարովի ձերբակալությունը։ 1988թ. դեկտեմբերի 10-ից մինչեւ 1989-ի հունվարի 9-ը ընկած ժամանակամիջոցում ձերբակալվել են Ղարաբաղ կոմիտեի մյուս անդամներ Վանո Սիրադեղյանը, Սամսոն Ղազարյանը, Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Դավիթ Վարդանյանը, ինչպես նաեւ Ղարաբաղյան շարժման հիմնադիր Իգոր Մուրադյանը եւ «Գթություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը։ 1989թ. հունվարի 9-10-ին բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են Մոսկվա եւ նախնական կալանքի տակ պահվել «Մատրոսսկայա տիշինա» եւ «Բուտիրյան» բանտերում։ Երեւանում հայտարարված Արտակարգ դրության ընթացքում պարետային ժամի խախտման մեղադրանքով մեկամսյա կալանքի են ենթարկվել նաեւ Ղարաբաղյան շարժման շուրջ 600 ակտիվիստներ, այդ թվում հայտնի դեմքերից` Երջանիկ Աբգարյանը, Վազգեն Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը, Արշակ Սադոյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Շահեն Պետրոսյանը, Ավետիք Իշխանյանը, Վիտյա Այվազյանը եւ Սմբատ Հակոբյանը։

1989թ. մայիսի 30-ին, վեցամսյա բանտարկությունից հետո, միջազգային հանրության, ԽՍՀՄ ժողովրդավարական ուժերի եւ Հայաստանի բնակչության բողոքի հզոր ալիքի ճնշման տակ, բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվել։

1989թ. հուլիսին Լ. Տեր-Պետրոսյանը, ֆրանսիական կառավարության օժանդակությամբ, լուրջ վիրահատության է ենթարկվել եւ չորս ամիս ապաքինվել Փարիզում։

1989թ. օգոստոսին, իր բացակայությամբ, ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

1989թ. դեկտեմբերին, հաջորդելով Վազգեն Մանուկյանին, ընտրվել է Հայոց համազգային շարժման նախագահ՝ այդ պաշտոնը վարելով մինչեւ 1990թ. օգոստոսի կեսը։

1990թ. հունվարին դարձել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ։

1990թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր։

1990թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Գերագույն խորհրդի նախագահ` քվեարկությունների չորս փուլից հետո, քվեների 140–76 հարաբերակցությամբ հաղթելով կոմկուսի թեկնածու Վլադիմիր Մովսիսյանին։

1991թ. հոկտեմբերի 16-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ (83,4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։

1991–1995 թթ., Բաբկեն Արարքցյանի հետ, գլխավորել է Գերագույն խորհրդի Սահմանադրական հանձնաժողովը, որի մշակած Սահմանադրության նախագիծը, Գերագույն խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, 1995թ. հուլիսի 5-ին ընդունվել է համաժողովրդական հանրաքվեի միջոցով։

1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական վիճահարույց, բայց միջազգային դիտորդական առաքելությունների կողմից օրինական ճանաչված ընտրությունների արդյունքում, քվեների 51.75%-ով վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։

1996թ. դեկտեմբերի 3-ին, Լիսաբոնում գումարված ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում, վետո է դրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կանխորոշող բանաձեւի վրա։

1998թ. փետրվարի 3-ին, ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ Անվտանգության ու ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունների պատճառով եւ երկիրը ներքաղաքական ցնցումներից զերծ պահելու նկատառումով, հրաժարվել է ՀՀ նախագահի պաշտոնից։ Նրա հետ մեկտեղ, նույն պատճառներով, իրենց պաշտոններից կամավոր կերպով հրաժարվեցին նաեւ հանրապետության բազմաթիվ այլ ղեկավարներ եւ պատասխանատու աշխատողներ. Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը, փոխնախագահներ Արա Սահակյանը եւ Կարապետ Ռուբինյանը, խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահներ Սամվել Գեւորգյանը, Վիգեն Խաչատրյանը եւ Տեր-Հուսիկ Լազարյանը, Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը, Տարածքային կառավարման նախարար Գալուստ Գամազյանը, Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը, Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը, Արմավիրի մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը, «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Մանուշակ Պետրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Փափազյանը, Հանրապետության նախագահի խորհրդականներ Վահագն Խաչատրյանը, Նիկոլ Շահգալդյանը, Կարեն Շահինյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Ավետիս Ավագյանը, մամլո քարտուղար Լեւոն Զուրաբյանը, կադրերի բաժնի վարիչ Ժոզեֆ Ավետիսյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Աշոտ Անտինյանը, «Ռեսպուբլիկա Արմենիա» պաշտոնաթերթի խմբագիր Արմեն Խանբաբյանը, Երեւանի քաղաքապետարանի բարձրաստիճան աշխատակիցներ Սամսոն Ղազարյանը եւ Վարդան Հարությունյանը։

1998–2007 թվականներին զբաղվել է գիտական աշխատանքով եւ հրատարակել մի քանի ծավալուն գրքեր, այդ թվում՝ «Խաչակիրները եւ հայերը» երկհատորյակը։

2007թ. աշնանը մի շարք քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու։

2008թ. փետրվարի 19-ին կայացած ընտրություններում պաշտոնական տվյալներով ստացել է 21.51%, իսկ նրա հիմնական մրցակից Սերժ Սարգսյանը` 52.82% ձայն։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տվյալներով, սակայն, Տեր-Պետրոսյանն իրականում ստացել է 30–35% ձայն, ինչը նշանակում է, որ պետք է նշանակվեր ընտրությունների երկրորդ փուլ, որում, նույն աղբյուրի համաձայն, Տեր-Պետրոսյանը հաստատաբար հաղթանակ կտաներ (Wikileaks 08YEREVAN204. 10.03.2008)։

2008թ. մարտի 1-ի լուսաբացին, համաժողովրդական բողոքի տասնօրյա խաղաղ, շարունակական հանրահավաքներն ու նստացույցը իշխանությունների կողմից բռնի ուժով ցրելուց հետո, Տեր-Պետրոսյանը ապօրինի կերպով ենթարկվել է մոտ մեկամսյա փաստացի տնային կալանքի, ինչն արձանագրված է միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձեւերում։

2008թ. մարտի 1-ի երեկոյան ոստիկանությունը, վերին իշխանությունների հրահանգով, հրազեն է կիրառել Մյասնիկյանի հրապարակի հարակից տարածքում առաջացած տարերային ցույցի մասնակիցների դեմ, ինչի հետեւանքով զոհվել է տասը եւ վիրավորվել մի քանի տասնյակ մարդ։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ապօրինաբար Արտակարգ դրություն է հայտարարվել Երեւան քաղաքում, եւ կալանավորվել են Տեր-Պետրոսյանի հարյուրավոր աջակիցներ, որոնցից 90-ը դատապարտվել են տարբեր ժամկետների բանտարկության։

2008թ. մայիս-հունիսին, հակառակ այդ սանձարձակ քաղաքական հաշվեհարդարին, նրա գլխավորած շարժումը, նախկին շարքերի եւ ասպարեզ իջած նոր ուժերի շնորհիվ, լիովին վերականգնվել է եւ աստիճանաբար լայն թափ հավաքել։

2008թ. օգոստոսի 1-ին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է 18 քաղաքական կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ ընդգրկող «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքը, որի հռչակագիրը հրապարակավ ստորագրվել է նույն օրը Մատենադարանի հրապարակում կայացած բազմամարդ հանրահավաքում։

2008–2011 թթ. «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի կազմակերպած բողոքի զանգվածային ցույցերի, պիկետների, հանրահավաքների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ճնշման արդյունքում բոլոր քաղաքական բանտարկյալներն ազատ են արձակվել։

2012թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններում, գլխավորելով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը, Տեր-Պետրոսյանն ընտրվել է պատգամավոր, բայց հրաժարվել է իր մանդատից։

2013թ. ապրիլի 13-ին ընտրվել է «Հայոց համազգային շարժման» իրավահաջորդը հանդիսացող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախագահ։

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ – Բանակում չի ծառայել։ Ավարտելով Երեւանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտացում։ Հետագայում՝ Լենինգրադում, Երեւանում, Կիրովականում եւ Կրասնոդարում մասնակցելով պահեստազորի չորս հավաքների, արժանացել է դեսանտային զորքերի ավագ-լեյտենանտի կոչման։

ԱՅԼ ԶԲԱՂՄՈՒՆՔՆԵՐ – Պատանեկության տարիներին խաղացել է Հայաստանի ժողովրդական դերասաններ Պերճ Գեւորգյանի, Արշավիր Ղազարյանի եւ վաստակավոր դերասան Պարզանուշ Պարոնյանի ղեկավարած սիրողական թատրոններում։ Ուսանողական շրջանում զբաղվել է սուսերամարտով եւ շախմատով։ Երկու սպորտաձեւից էլ լրացրել է առաջին կարգայինի նորման։ Ընդգրկվել է Երեւանի պետական համալսարանի սուսերամարտի հավաքականի կազմում։ Վերջին 15 տարիներին նրա սիրելի զբաղմունքն այգեգործությունն է:

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՆԵՐ – Ոչ մի պետական պարգեւի չի արժանացել, որեւէ շքանշան կամ մեդալ չի ստացել։

ԻՐ ՄԱՍԻՆ. —  Սարգսյան Աշոտ, «Երեկոյան Երեւան» օրաթերթ, 24.08.1989։ — Sophie Shihab, «Le Monde», 5.08.1990. — Bernard Cohen, «Le Monde», 6.08.1990. — Валерий Айдинян, Виген Саркисян, еженедельник «Союз», Москва, № 37, сентябрь 1990. — Гагик Мартиросян, «Огонек», № 49, декабрь 1990. — Francis X. Clines, «The New York Times», 13.01.1991. — Francis X. Clines, «The New York Times», 15.04.1991. — Meg Bortin, «International Herald Tribune». 25–26.05.1991. — John Thor-Dahlburg, «Los Angeles Times». 3.09.1991. — Виген Саркисян, еженедельник «Союз», Москва, № 44, октябрь 1991. — Daniel Sneider, «The Christian Science Monitor». 24.10.1991. — Лиана Минасян, «Собрание Независимой газеты», № 1 (13), 1992. — Кто есть кто в России и в Ближнем Зарубежье: Справочник, Москва, 1993, с. 639–640. — Виталий Портников, «Независимая газета». 28.01.1994. — Annika Savill, «The Independent», 11.02.1994. — A Tribute to Honor Levon Ter-Petrossian, Washington, 1995, 35 p. — Դավթյան Վարդգես, Առասպելի եւ իրականի սահմանագծին. Լեւոն Տեր-Պետրոսյան՝ քաղաքացին եւ քաղաքագետը, Երեւան, «Նաիրի», 1996, 166 էջ։ — Բաղդասարյան Արթուր, Լեւոն Տեր-Պետրոսյան՝ դիմանկարի փորձ, Երեւան, 1996, 232 էջ։ — «Պայքար» ամսագիր. Տեր-Պետրոսյանին նվիրված բացառիկ համար, Երեւան, 1996, № 7–8, 80 էջ։ — Виктор Топоров «Независимая газета», 28.02.1998. — Клавдия Столбова, «Евразия сегодня», Москва, № 9, октябрь 2002. — «Հայկական համառոտ հանրագիտարան», հտ. 4, Երեւան, 2003, էջ 734–735։ — Васильков Я.В., Сорокина М.Ю., Люди и судьбы: Биобиблиографический словарь востоковедов – жертв политического террора в советский период (1917–1991), Санкт-Петербург, 2003. — «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988–1994)» հանրագիտարան, Երեւան, 2004, էջ 630–631։ — Սարգսյան Աշոտ, «Լեւոն Տեր-Պետրոսյան, Ընտրանի» գրքում, Երեւան, 2006, էջ 665–709։ — Сергей Маркедонов, Politicon.ru, 5.12.2007. — Սարգսյան Աշոտ, «Լեւոն Տեր-Պետրոսյան, Վերադարձ» գրքում, Երեւան, 2009, էջ 5–15։ — Սարգսյան Աշոտ, «Լեւոն Տեր-Պետրոսյան, Հայ-թուրքական հարաբերություններ» գրքում, Երեւան, 2009, էջ 5–11։ — Давид Петросян, «Ноев Ковчег», Москва, № 2–3, февраль 2015. — Սարգսյան Աշոտ, Ավագյան Ավետիս, Լեւոն Տեր-Պետրոսյանի 70-ամյա հոբելյանը, «Պատմա-բանասիրական հանդես», 2015, № 1, էջ 246–283։ — Левон Тер-Петросян в Российской прессе, составитель Давид Петросян, 2015 (в печати). — Լեւոն Տեր-Պետրոսյան՝ գիտնականը եւ նախագահը. Արխիվային փաստաթղթերի ժողովածու, 2015 (տպագրության ընթացքի մեջ) եւ այլն։

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ա. ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳՐՔԵՐ

1. Աբ­րա­համ Խոս­տո­վա­նո­ղի «Վկայք Արեւե­լի­ցը» (բնագ­րա­գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն), Երեւան, 1976, 204 էջ:

[Գրա­խո­սութ­յուն­ներ]. Հ. Մել­քոն­յան. ՀԽՍՀ ­ԳԱ «Լրա­բեր հա­սա­րա­կա­կան գի­տութ­յուն­նե­րի», 1977, № 5, էջ 109–110, Michel van Esbroeck. Abraham le Confesseur (Ve s.) traducteur des passions des martyrs perses, à propos d’un livre récent. – «Analecta Bollandiana», t. 95, Bruxelles, 1977, p. 169–179.

2. Ա­նա­նուն Ե­դե­սա­ցի, Ժա­մա­նա­կագ­րութ­յուն. թարգ­մա­նութ­յուն բնագ­րից, ա­ռա­ջա­բան եւ ծա­նո­թագ­րութ­յուն­ներ. – «Օ­տար աղբ­յուր­նե­րը Հա­յաս­տա­նի եւ հա­յե­րի մա­սին 12. Ա­սո­րա­կան աղբ­յուր­ներ Բ», Երեւան, 1982, 266 էջ:

[Գրա­խո­սութ­յուն­ներ]. Հ. Մել­քոն­յան. ՀԽՍՀ ­ԳԱ «Լրա­բեր հա­սա­րա­կա­կան գի­տութ­յուն­նե­րի», 1983, № 6, էջ 96–98, G. Dédéyan. «Revue des Études Arméniennes», N.S., t. XVII, Paris, 1983, p. 658–662.

3. Հայ հին թարգմանական գրականություն, Երեւան, 1984, 60 էջ:

[Գրա­խո­սութ­յուն­]. Կարեն Յուզբաշյան, «Հայրենիքի ձայն», 23.10.1985։

4. Древнеармянская переводная литература. Ереван, 1984, 52 с.

5. La littérature arménienne ancienne de traduction, trad. franç. par Aïda Tcharkhtchyan, Erevan, 1984, 48 p.

6. Textes Arméniens relatifs à S. Éphrem, édités par Lévon Ter-Pétrossian, «Corpus Scriptorum Christianorum Orientalium», vol. 473: Scriptores Armeniaci, tomus 15, Lovanii, in Aedibus E. Peeters, 1985, XX+ 123 p.

7. Textes Arméniens relatifs à S. Éphrem, trad. franç. par Bernard Outtier, «Corpus Scriptorum Christianorum Orientalium», vol. 474: Scriptores Armeniaci, tomus 16, Lovanii, in Aedibus E. Peeters, 1985.

8. Ասորիների դերը Հայկական Կիլիկիո մշակութային կյանքում ԺԲ–ԺԳ դարերում. – Հայագիտական մատենաշար «Բազմավեպ», թիվ 28, Վենետիկ – Ս. Ղազար, 1989, 89 էջ (ֆրանսերեն ամփոփում` էջ 81–86):

9. Ancient Armenian Translations («Հայ հին թարգ­մա­նա­կան գրա­կա­նութ­յուն» գրքի անգ­լե­րեն եւ արեւմտա­հա­յե­րեն թարգ­մա­նութ­յուն­նե­րը. անգ­լե­րե­նի թարգ­մա­նիչ՝ Գրի­գոր վրդ. Մագ­սուտ­յան, արեւմտա­հա­յե­րե­նի թարգ­մա­նիչ՝ Նու­պար Կու­պել­յան), St. Vartan Press, New York City, 1992, 112 p.

10. Դա­սեր հայ եկեղե­ցա­կան մա­տե­նագ­րութ­յու­նից. Ե դար (Վար­դա­պե­տու­թիւն սրբոյն Գրի­գո­րի, Յա­ճա­խա­պա­տում ճառք, Հով­հան Ման­դա­կու­նուն վե­րագր­վող ճա­ռե­րը, Տի­մո­թեոս Կու­զի «Հա­կա­ճա­ռու­թիւն առ սահ­մա­նեալսն ի ժո­ղո­վոյն Քաղ­կե­դո­նի»), հրա­տա­րա­կիչ Եզ­նիկ Ար­քե­պիս­կո­պոս Պետ­րոս­յան, Սո­չի, 1993, 80 էջ։

11. Դավ­թի Սաղ­մոս­նե­րի գիր­քը. թարգ­մա­նութ­յուն գրա­բա­րից, «Աս­տվա­ծա­շունչ մատ­յան Հին եւ Նոր Կտա­կա­րան­նե­րի. արեւե­լա­հա­յե­րեն նոր թարգ­մա­նութ­յուն», Մայր Ա­թոռ Ս. Էջ­միա­ծին, 1994, էջ 735–832:

12. The Armenian-Syriac cultural relations (Աբ­րա­համ Խոս­տո­վա­նո­ղի «Վկայք Արեւե­լի­ցը» հե­տա­զո­տութ­յան ա­րա­բե­րեն թարգ­մա­նութ­յու­նը), translated by Boghos Sarajian, Sidawi Printing House, Damascus – Syria, 1997, 253 p.

13. Խա­չա­կիր­նե­րը եւ հա­յե­րը, հ. Ա. Ու­սում­նա­սի­րութ­յուն եւ թարգ­­­մա­նու­թյուն­ներ, «Հայ­կա­կան մա­տե­նա­շար Գա­լուստ Կյուլ­պենկ­յան հիմ­նար­կութ­յան», Երեւան, 2005, 552 էջ:

[Գրա­խո­սութ­յուն­ներ]. Թո­րոս Թո­րան­յան. «Ա­րա­րատ» շա­բա­թա­թերթ, Բեյ­րութ, № 23–29, 12.12.2005; Արման Կարապետյան, «Հայկական ժամանակ», 22.04.2006; Ա­զատ Բո­զո­յան. «Յա­ռաջ» օ­րա­թերթ, Փա­րիզ, 4.06.2006; Ա­զատ Բո­զո­յան. ՀՀ ­ԳԱԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 2006, № 1, էջ 309–313; Գ. Հա­րութ­յուն­յան. ՀՀ ­ԳԱԱ «Լրա­բեր հա­սա­րա­կա­կան գի­տութ­յուն­նե­րի», 2006, № 3, էջ 245–248:

14. Խա­չա­կիր­նե­րը եւ հա­յե­րը, հ. Բ. Պատ­մա-քա­ղա­քա­գի­տա­կան հե­տա­զո­տութ­յուն – ­Գա­հա­ժա­ռան­գութ­յան ի­րա­վուն­քը եւ իշ­խա­նութ­յան «լե­գի­տի­մութ­յու­նը» Կի­լիկ­յան Հա­յաս­տա­նում, «Հայ­կա­կան մա­տե­նա­շար Գա­լուստ Կյուլ­պենկ­յան հիմ­նար­կութ­յան», Երեւան, 2007, 672 էջ:

[Գրա­խո­սութ­յուններ]. Ա­զատ Բո­զո­յան. ՀՀ ­ԳԱԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 2007, № 3, էջ 220–230; Միքայել Հայրապետյան, «Հայկական ժա­մա­նակ», 30.08.2007:

15. Ancient Armenian Translations, translated from Armenian by professor of Hokkaido University Toda Satoshi, Tokyo, 2013, 25 p. («Հայ հին թարգ­մա­նա­կան գրա­կա­նութ­յուն» գրքի հա­յե­րե­նից կա­տար­ված ճա­պո­նե­րեն թարգ­մա­նութ­յու­նը):

16. Сиро-армянские литературные связи в IV–V вв. – Материалы защиты докторской диссертации, составитель Аветис Авакян, Санкт-Петербург — Ереван, 2015.

ՀՈԴՎԱԾՆԵՐ

17. Աբ­րա­համ Խոս­տո­վա­նո­ղը եւ իր գրա­կան ժա­ռան­գութ­յու­նը. – «Էջ­միա­ծին», 1971, № 3, էջ 56–63:

18. Место жития Милеса в сборнике Маруты Майферкатского. – «VII годичная научная сессия Ленинградского отделения Института востоковедения Академии наук СССР (краткие сообщения)». М.–Л., 1971, с. 38–40.

19. Житие Милеса и его переводы. –  «Вестник общественных наук» АН АрмССР, 1971, № 10, с. 45–53.

20. Сборник Маруты Майферкатского как историко-литературный памятник (проблемы источниковедения). – Автореферат диссертации на соискание ученой степени кандидата филологических наук. Л., 1972.

21. Два сирийских агиографических памятника, известных по армянскому переводу (мартирий Йаздандухт и мартирий Бардишо). – «Палестинский сборник», вып. 25 (88). Л., 1974, с. 144–151.

22. Մի­ջին հա­յե­րե­նի հնչյու­նա­բա­նութ­յու­նը ըստ ա­սո­րա­կան աղբ­յուր­նե­րի. – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1974, № 3, էջ 139–154:

23. Սաղ­մոս­նե­րի հա­յե­րեն թարգ­մա­նութ­յու­նը եւ նրա նա­խօ­րի­նա­կը. – «Էջ­միա­ծին», 1975, № 1, էջ 41–51, № 4, էջ 37–45, № 6, էջ 58–64, № 9, էջ 49–57, 1976, № 8/9, էջ 22–24:

24. О значении предисловия к сборнику Маруты Майферкатского– «Древний Восток», № 2. Ереван, 1976, с. 238–250, резюме на английском, с. 310.

25. Ներ­սես Շնոր­հա­լու «Ողբ Ե­դե­սիոյ»-ն եւ ժա­մա­նա­կի ա­սո­րա­կան գրա­կա­նութ­յու­նը. – «Ներ­սես Շնոր­հա­լի. Հոդ­ված­նե­րի ժո­ղո­վա­ծու», Երեւան, 1977, էջ 201–211:

26. О значении древнеармянских переводов сочинений Ефрема Сирина. – «Конференция по истории средневековой письменности и книги. Тезисы докладов». Ереван, 1977, с. 93–94.

27. К вопросу о датировке «Истории Тарона» (по поводу книги К. В. Айвазяна). – «Вестник Ереванского университета», 1977, № 3, с. 143–159. Резюме на французском — Patrick Donabédian. «Revue des Études Arméniennes», N. S. 14, Paris, 1980, p. 481–482.

28. Характерные черты начального периода армяно-сирийских литературных отношений. «Тезисы докладов III всесоюзной конференции семитологов, посвященной памяти акад. Г. В. Церетели». Тбилиси, 1977, с. 98–99.

29. Կցուրդք Ս. Եփ­րե­մի Խո­րին Ա­սոր­ւոյ (բնագ­րա­կան ճշգրտում­ներ). – «Հան­դես Ամ­սօր­յա», № 92, Վիեն­նա, 1978, էջ 15–48:

30. «История Тарона» в свете «критики» К. В. Айвазяна. – «Литературная Армения», 1978, № 2, с. 102–108. Резюме на французском — Patrick Donabédian. «Revue des Études Arméniennes», N. S. 14, Paris, 1980, p. 481–482.

31. Յակոբայ Սրճեցւոյ «Վարք սրբոյն Դանիելի Գալաշացւոյ». – «Էջմիածին», 1979, № 3, էջ 22–40:

32. L’attribution du recueil des passions des martyrs perses à Maroutha de Maypherqat. – «Analecta Bollandiana», t. 97, Bruxelles, 1979, p. 129–130.

33. Հայերը միջնադարյան Մծբինում եւ Մեծ Հայքի հարավային նա­հանգներում. – ՀԽՍՀ ԳԱ «Պատմա-բանասիրական հանդես», 1979, № 3, էջ 80–92:

34. Հայ-ա­սո­րա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մե­ծա­գույն հե­տա­զո­տո­ղը [Եր­վանդ Տեր-Մի­նաս­յա­նի (1879–1974) ծննդյան 100-ամ­յա­կի առ­թիվ]. – «Էջ­միա­ծին», 1980, № 2–3, էջ 64–69:

35. Մաշ­տոց­յան ա­վանդ­նե­րը եւ հա­յոց ա­ռա­քե­լութ­յու­նը Հո­նաց աշ­խար­հում. – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1981, № 1, էջ 107–119:

36. Կյուրեղ Ե­րու­սա­ղե­մա­ցու «Կո­չումն ըն­ծա­յու­թեան» եր­կի հա­յե­րեն թարգ­մա­նութ­յան նա­խօ­րի­նա­կի հար­ցի շուր­ջը. – «Էջ­միա­ծին», 1981, № 11–12, էջ 42–48:

37. Փորձ հայ հին եւ միջ­նա­դար­յան թարգ­մա­նա­կան գրա­կա­նութ­յան պար­բե­րաց­ման. – «Էջ­միա­ծին», 1982, № 4, էջ 45–52:

38. Եւ­սե­բիոս Ե­մե­սա­ցու «Ու­թա­մատ­յա­նի մեկ­նութ­յու­նը» եւ թարգ­մա­նութ­յան տե­սութ­յան հար­ցե­րը V դա­րի հայ մա­տե­նագ­րութ­յան մեջ. – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1982, № 4, էջ 56–68:

39. Լրջմիտ պատ­մա­բա­նը եւ հմա­յիչ մար­դը` Հայկ Մել­քոն­յան. – «Էջ­միա­ծին», 1983, № 1, էջ 57–60:

40. Բարսեղ Կե­սա­րա­ցու «Վե­ցօ­րեայ­քի» հա­յե­րեն թարգ­մա­նութ­յան նա­խօ­րի­նա­կը. – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1983, № 2–3, էջ 264–278:

41. Սուրբ Գրի­գո­րի վար­դա­պե­տութ­յան ար­ձա­գան­քը (՞) խաչ­քա­րա­յին ար­վես­տի խորհր­դա­պաշ­տութ­յան մեջ. – «Էջ­միա­ծին», 1984, № 4, էջ 47–51:

42. Դա­նիե­լի մար­գա­րեութ­յան Թ գլ­խի ա­սո­րե­րե­նից կա­տար­ված դա­սա­կան հա­յե­րեն թարգ­մա­նութ­յու­նը. – «Բան­բեր Մա­տե­նա­դա­րա­նի», № 14, Երեւան, 1984, էջ 187–194:

43. La plus ancienne traduction arménienne des Chroniques: Étude préliminaire. – «Revue des Études Arméniennes», N. S. 18, Paris, 1984, p. 215–225.

44. «Հայ հնա­գույն թարգ­մա­նա­կան հու­շար­ձան­ներ» մա­տե­նա­շա­րի նե­րա­ծութ­յուն. «Գիրք Ծննդոց», քննա­կան բնա­գիր, աշ­խա­տա­սի­րութ­յամբ Ա. Ս. Զեյ­թուն­յա­նի, Երեւան, 1985, էջ 5–78:

45. «Գրի­գոր Լու­սա­վոր­չի վար­դա­պե­տութ­յան» ա­սո­րա­կան աղբ­յուր­նե­րը. – «Բան­բեր Մա­տե­նա­դա­րա­նի», № 15, Երեւան, 1986, էջ 95–109:

46. Сиро-армянские литературные связи в IV–V вв. (Роль сирийской культуры в формировании древнеармянской словесности). – Автореферат диссертации на соискание ученой степени доктора филологических наук. Л., 1986, 34 с.

47. Греческие и сирийские литературные памятники, сохранившиеся в древних армянских переводах. – В кн.: Армянская и русская средневековые литературы. Ереван, 1986, с. 57–75.

48. К методологии изучения классических армянских переводов с сирийского. – «Тезисы докладов Международной конференции по средневековой армянской литературе». Ереван, 1986, с. 202–203.

49. Ա­սո­րի­նե­րի դե­րը Հայ­կա­կան Կի­լի­կիո մշա­կու­թա­յին կյան­քում ԺԲ–ԺԳ դա­րե­րում. – «Բազ­մա­վեպ», Վե­նե­տիկ, 1987, էջ 122–161:

50. Սուրբ Հե­րակ­լի­դիոս Կիպ­րա­ցու վար­քի հա­յե­րեն թարգ­մա­նութ­յու­նը. – «Էջ­միա­ծին», 1987, № 9–10, էջ 102–104:

51. Ա­գա­թանգեղո­սի ա­սո­րա­կան խմբագ­րութ­յու­նը. – «Էջ­միա­ծին», 1987, № 11–12, էջ 83–89, 1988, № 5–6, էջ 44–54, 1989, № 4–6, էջ 90–99:

52. Ա­սո­րա­կան աղ­բյուր­նե­րը ԺԲ–ԺԴ ­դա­րե­րի հայ-ա­սո­րա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին. – «Բազ­մա­վեպ», Վե­նե­տիկ, 1988, էջ 112–154 (էջ 149–154. ֆրան­սե­րեն ամ­փո­փում):

53. Մով­սես Խո­րե­նա­ցու «Հա­յոց պատ­մութ­յան» 1500-ամ­յա հո­բել­յա­նի առ­թիվ. – «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յուն», 5 հոկ­տեմ­բե­րի 1991, վե­րահ­րա­տա­րակ­ված՝ Լ­եւոն Տեր-Պետ­րոս­յան. Ընտ­րա­նի, Երեւան, 2006, էջ 235–239:

54. Լ­եւոն Խա­չիկ­յա­նի «Ե­ղի­շեի Ա­րա­րա­ծոց մեկ­նու­թիւ­նը» գրքի ա­ռա­ջա­բա­նը, Երեւան, 1992, էջ 7–18:

55. Préface du livre «Claude Mutafian, Le royaume arménien de Cilicie. XIIe–XIVe siècle», Paris, 1993, p. 8–11.

56. Եփ­րեմ Ա­սո­րու «Հո­բի մեկ­նութ­յու­նը» Եզ­նիկ Կող­բա­ցու աղբ­յուր­նե­րից. – «Բան­բեր Մա­տե­նա­դա­րա­նի», № 16, Երեւան, 1994, էջ 7–15:

57. «Հայ հնագույն թարգմանությունների մատենաշարը», «Պայքար» ամսագիր, Երեւան, 1996, № 7–8, էջ 6–21. Ար­տատպ­ված «Հայ հնա­գույն թարգ­մա­նա­կան հու­շար­ձան­ներ» մա­տե­նա­շա­րի՝ Լ. Տեր-Պետ­րոս­յա­նի հ­եղի­նա­կած նե­րա­ծութ­յու­նից. «Գիրք Ծննդոց», քննա­կան բնա­գիր, աշ­խա­տա­սի­րու­թյամբ Ա. Ս. Զեյ­թուն­յա­նի, Երեւան, 1985, էջ 29–78։

58. Աստ­վա­ծաշն­չի հա­յե­րեն թարգ­մա­նութ­յան պատ­մամ­շա­կու­թա­յին ար­ժե­քը եւ գի­տա­կան նշա­նա­կութ­յու­նը. – «Աստ­վա­ծաշն­չա­կան Հա­յաս­տան. մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղո­վի նյու­թե­րի ժո­ղո­վա­ծու», Երեւան, 2005, էջ 454–460: Ար­տատպ­ված «Հայ հնա­գույն թարգ­մա­նա­կան հու­շար­ձան­ներ» մա­տե­նա­շա­րի՝ Լ. Տեր-Պետ­րոս­յա­նի հ­եղի­նա­կած նե­րա­ծութ­յու­նից. «Գիրք Ծննդոց», քննա­կան բնա­գիր, աշ­խա­տա­սի­րութ­յամբ Ա. Ս. Զեյ­թուն­յա­նի, Երեւան, 1985, էջ 29–40:

59. ՀՀ ­գի­տութ­յուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի 50-ամ­յա հո­բել­յա­նի առ­թիվ. – «Հա­յաս­տա­նի Հա­նա­պե­տութ­յուն», 26 մա­յի­սի 1994, վե­րահ­րա­տա­րակ­ված՝ Լ­եւոն Տեր-Պետ­րոս­յան. Ընտ­րա­նի, 2006, էջ 411–416:

60. Երեւա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի 75-ամ­յա հո­բել­յա­նի առ­թիվ. – «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յուն», 12 հոկ­տեմ­բե­րի 1994, վե­րահ­րա­տա­րակ­ված՝ Լեւոն Տեր-Պետ­րոս­յան. Ընտ­րա­նի, 2006, էջ 439–443:

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

61. Памятники армянской агиографии, вып. I, перевод с древнеармянского, вступительные статьи и примечания К. С. Тер-Давтян. Ереван, 1973, 328 с. – «Палестинский сборник», вып. 25 (88). Л., 1974, с. 183–185.

62. Օ­տար աղբ­յուր­նե­րը Հա­յաս­տա­նի եւ հա­յե­րի մա­սին, № 8. Ա­սո­րա­կան աղբ­յուր­ներ –­ Ա, թարգ­մա­նութ­յուն բնագ­րից, ա­ռա­ջա­բան եւ ծա­նո­թագ­րութ­յուն­ներ Հ. Գ. Մել­քոն­յա­նի, Երեւան 1976, 478 էջ (Иноязычные источники об Армении и армянах, т. 8. Сирийские источники, вып. 1, перевод с оригинала, предисловие и примечания Г. Г. Мелконяна). Ереван, 1976, 478 с. – «Византийский временник», т. 39. М., 1978, с. 259–260.

63. GUY LAFONTAINE. La version arménienne des œuvres d’Aphraate le Syrien, «Corpus Scriptorum Christianorum Orientalium» 382, Arm. 7 (texte), 383, Arm. 8 (traduction), Louvain, 1977 (ԳԻ ԼԱՖՈՆՏԵՆ. Ափրահատ Ասորու երկերի հայերեն թարգմանությունը, 2 հատորով, Լուվեն, 1977). – ՀԽՍՀ ԳԱ «Պատմա-բանասիրական հանդես», 1978, № 2, էջ 242–244:

64. LOUIS LELOIR. Paterica armeniaca a P. P. Mechitaristis edita (1855) nunc latine reddita, «Corpus Scriptorum Christianorum Orientalium», t. I (vol. 353 Subs. 42), 1974; t. II (vol. 361 Subs. 43), 1975; t. III (vol. 371 Subs. 47), 1976, t. IV (vol. 379 Subs. 51), Louvain, 1976 (ԼՈՒԻ ԼԸԼՈՒԱՐ. Հայոց «Վարք Հարանցի» լատիներեն թարգմանությունն ըստ Մխիթարյան Հայրերի 1855 թ. հրատարակության, հ. 1–4, Լուվեն, 1974–1976). – ՀԽՍՀ ԳԱ «Պատմա-բանասիրական հանդես», 1979, № 1, էջ 255–257:

65. Moses Khorenatsci, History of the Armenians. Translation and Commentary on the Literary Sources by Robert W. Thomson. Harvard University Press, Cambridge, Massachusetts, London, England, 1978 (Մով­սես Խո­րե­նա­ցի. Պատ­մու­թիւն Հա­յոց, անգ­լե­րեն թարգ­մա­նութ­յուն եւ ծա­նո­թագրութ­յուն­ներ Ռո­բերտ Թոմ­սո­նի, Հար­վար­դի հա­մալ­սա­րա­նի հրա­տա­րակ­չութ­յուն, 1978). – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1980, № 1, էջ 268–270:

66. Prof. Thomson’s Edition of Khorenatsi Reviewed in Armenia. – «Armenian Mirror-Spectator», Boston, 21 Febr. 1981 (նախորդ գրախոսության անգլերեն թարգմանությունն է):

67. IRÉNÉE DE LYON. Nouveaux fragments arméniens de l’Adversus Haereses et de l’Epideixis. Introduction, traduction latine et notes par Charles Renoux. «F. Graffin, Patrologia Orientalis», t. XXXIX, fasc. 1, No 178, Brepols, Turnhout/Belgique, 1978 (Ի­ՐԵ­ՆԵՈՍ ԼՈՒԳ­ԴՈ­ՆԱ­ՑԻ. Հա­յե­րեն նոր հատ­ված­ներ «Ընդ­դէմ հեր­ձո­ւա­ծոց» եւ «Ցոյցք» եր­կե­րից, նե­րա­ծութ­յուն, լա­տի­նե­րեն թարգ­մա­նութ­յուն եւ ծա­նո­թագ­րութ­յուն­ներ Շարլ Ռը­նո­ւի, Տյուրն­հաուտ-Բել­գիա, 1978). – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1981, № 4, էջ 300–301:

68. PHILON D’ALEXANDRIE, Quaestiones et Solutiones in Genesim, I et II, e versione armeniaca. Introduction, traduction et notes par Charles Mercier, «Les œuvres de Philon d’Alexandrie, publiées sous le patronage de l’Université de Lyon. 34A», Paris, 1979 (ՓԻ­ԼՈՆ Ա­ՂԵՔ­ՍԱՆԴ­ՐԱ­ՑԻ. Մեկ­նու­թիւն Ծննդոց, նե­րա­ծութ­յուն, թարգ­մա­նութ­յուն եւ ծա­նո­թագ­րութ­յուն­ներ Շարլ Մեր­սիեի, Փա­րիզ, 1979). – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1981, № 4, էջ 302–303:

69. FOLKER SIEGERT. Drei hellenistisch-jüdische Predigten. Ps-Philon: «Über Jona», «Über Simson» und «Über die Gottesbezeichnung, wohltätig verzehrendes Feuer», I, Übersetzung aus dem Armenischen und sprachliche Erläuterungen (Wissenschaftliche Untersuchungen zum Neuen Testament. 20), Tübingen, 1980 (ՖՈԼ­ԿԵՐ ԶԻ­ԳԵՐՏ. Կեղծ-Փի­լո­նի ե­րեք հու­նա-եբ­րա­յա­կան քա­րոզ­նե­րը, թարգմ. հա­յե­րե­նից եւ լեզ­վա­կան բա­ցատ­րութ­յուն­ներ, Տյու­բին­գեն, 1980). – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1981, № 4, էջ 303–304:

70. GERARD GARITTE, Scripta disciecta (1941–1977), t. I–II (Pub­lications de l’Institut Orientaliste de Louvain, 21–22), Louvain, 1980, XXIX + 817 p. (ԺԵՐԱՐ ԳԱՐԻՏ. Սփռյալ երկեր (1941–1977), հ. I–II, Լուվեն, 1980, XXIX + 817 էջ). – ՀԽՍՀ ԳԱ «Պատմա-բանասիրական հանդես», 1984, № 1, էջ 196–199:

71. CLAUDE E. COX. The Armenian Translation of Deuteronomy (UniversityofPennsylvania. Armenian Texts and Studies, 2), Scholars Press,Chico,California, 1981, XXIV + 415 p. (ԿԼՈԴ Ե. ԿՈՔՍ. Երկ­րորդ Օ­րի­նաց գրքի հա­յե­րեն թարգ­մա­նութ­յու­նը (Պեն­սիլ­վա­նիա­յի հա­մալ­սա­րան. Հայ­կա­կան բնա­գրեր եւ ու­սում­նա­սի­րութ­յուն­ներ, 2), Չի­կո, Կա­լի­ֆոր­նիա, 1981, XXIV + 415 էջ). – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1984, № 1, էջ 199–202:

72. GABRIELE WINKLER. Das Armenische Initiationsrituale, Entwick­lungsgeschichtliche und liturgievergleichende Untersuchung der Quellen des 3. bis 10. Jahrhunderts (Orientalia Christiana Analecta, 217), Roma, 1982, 476 S. (ԳԱԲ­ՐԻԵ­ԼԵ ՎԻՆԿ­ԼԵՐ. Մկրտութ­յան հայ­կա­կան ա­րա­րո­ղութ­յու­նը, III–X դա­րե­րի աղբ­յուր­նե­րի քննութ­յու­նը պատ­մա­կան զար­գաց­ման եւ հա­մե­մա­տա­կան ծի­սա­գի­տութ­յան տե­սանկ­յու­նով, Հռոմ, 1982, 476 էջ). – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1984, № 1, էջ 203–205:

73. Հայ միջ­նա­դար­յան գրա­կա­նութ­յան ժան­րեր (Жанры армянской средневековой литературы)։ Երեւան, 1984. – «Литературная Армения», 1985, № 8, с. 99–104.

74. HÉSYCHIUS DE JÉRUSALEM. Homélies sur Job. Version arménienne. Edition, introduction et notes par Charles Renoux, traduction par Charles Mercier et Charles Renoux. – In: F. Graffin, Patrologia Orientalis, t. 42, fasc. 1–2, № 190–191, Brepols, Turnhout/Belgique, 1983, 612 p. (Ի­ՍԻ­ՔԻՈՍ Ե­ՐՈՒ­ՍԱ­ՂԵ­ՄԱ­ՑԻ. Մեկ­նութ­յուն Հո­բի. հա­յե­րեն թարգ­մա­նութ­յուն). – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1987, № 4, էջ 210–214:

75. CHARLES RENOUX. La Chaîne arménienne sur les Epîtres Catho­li­ques. I. La Chaîne sur l’Epître de Jacques. – In: F. Graffin, Patrologia Orientalis, t. 43, fasc. 1, № 193, Brepols, Turnhout/Belgique, 1985, 160 p. (ՇԱՌԼ ՌԸ­ՆՈՒ. Կա­թու­ղիկ­յա թղթե­րի մեկ­նութ­յան հա­յե­րեն քաղ­վա­ծուն). – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1987, № 4, էջ 214–217:

76. CLAUDE E. COX, Hexaplaric Materials Preserved in the Armenian Version. – Society of Biblical Literature. Septuagint and Cognate Studies Series, 21. – Scholars Press,Atlanta,Georgia, 1986, XV + 236 p. (ԿԼՈԴ Ե. ԿՈՔՍ. Աստ­վա­ծաշն­չի հա­յե­րեն թարգ­մա­նութ­յան մեջ պահ­պան­ված Վե­ցիջ­յան նյու­թե­րը). – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1987, № 4, էջ 217–220:

77. Е. Н. Мещерская. Легенда об Авгаре – раннесирийский литературный памятник (Исторические корни в эволюции апокрифической легенды). М., 1984, 250 с. – «Палестинский сборник», вып. 29 (92). Л., 1987, с. 179–182.

ԽՄԲԱԳՐԱԾ ԳՐՔԵՐ

78. Ներ­սես Շնոր­հա­լի. Հոդ­ված­նե­րի ժո­ղո­վա­ծու, Երեւան, 1977:

79. Ք. Ս. Տեր-Դավթ­յան. XI–XV դա­րե­րի հայ վար­քագ­րութ­յու­նը, Երեւան, 1980:

80. Բարսեղ Կե­սա­րա­ցի. Յա­ղագս Վե­ցաւ­րեայ Ա­րար­չու­թեան, աշ­խա­տա­սի­րութ­յամբ Կիմ Մու­րադ­յա­նի, Երեւան, 1984:

81. Գիրք Ծննդոց. քննա­կան բնա­գիր, աշ­խա­տա­սի­րութ­յամբ Ա. Ս. Զեյ­թուն­յա­նի, Երեւան, 1985:

82. Փ. Փ. Ան­թապ­յան. Վար­դան Արեւել­ցի. կյանքն ու գոր­ծու­նեութ­յու­նը, գիրք Ա, Երեւան, 1987:

83. Փ. Փ. Ան­թապ­յան. Վար­դան Արեւել­ցի. կյանքն ու գոր­ծու­նեութ­յու­նը, գիրք Բ, Երեւան, 1989:

84. Е.Н. Мещерская, Деяния Иуды Фомы (культурно-историческая обусловленность раннесирийской легенды), Москва, «Наука», Главная редакция восточной литературы, 1990, 243 с.

85. Լ­եւոն Խա­չիկ­յան. Ե­ղի­շեի «Ա­րա­րա­ծոց մեկ­նու­թիւ­նը», Երեւան, 1992:

86. Ե­րե­միա­յի մար­գա­րէու­թիւ­նը, թարգ­մա­նու­թիւն գրա­բա­րից Պօ­ղոս Խա­չատր­եա­նի, «Աս­տո­ւա­ծա­շունչ մա­տեան Հին եւ Նոր Կտա­կա­րան­նե­րի. արեւե­լա­հա­յե­րէն նոր թարգ­մա­նու­թիւն», Մայր Ա­թոռ Ս. Էջ­միա­ծին, 1994, էջ 1154–1257:

ԱՆՏԻՊՆԵՐ

(Ամբողջական կամ կիսավարտ մենագրություններ, հոդվածներ, զեկուցումներ, որոնք մեքենագիր եւ ձեռագիր վիճակում պահպանվում են ՀՀ Առաջին նախագահի արխիվում)

87. Հայ-ա­սո­րա­կան գրա­կան կա­պե­րը IV–V դա­րե­րում. Ա­սո­րա­կան գրա­կա­նութ­յան դե­րը հայ հին մա­տե­նագ­րութ­յան ձ­եւա­վոր­ման մեջ. դոկ­տո­րա­կան թեզ, 467 էջ:

88. Ա­սո­րա­բան հա­յե­րեն. Ա­սո­րե­րե­նի ազ­դե­ցութ­յու­նը դա­սա­կան հա­յե­րե­նի վրա. մե­նագ­րութ­յուն, 300 էջ:

89. Հայ-ասորական մատենագիտություն, 200 էջ:

90. Եւսե­բիոս Կե­սա­րա­ցու «Եկեղե­ցա­կան պատ­մութ­յան» հնա­գույն հա­յե­րեն թարգ­մա­նութ­յու­նը:

91. Անդ­րեաս Բյու­զան­դա­ցու ինք­նութ­յան եւ նրա «Կա­նոն եր­կե­րիւ­րեա­կի» աշ­խա­տութ­յան հա­յե­րեն թարգ­մա­նութ­յան հան­գա­մանք­նե­րի շուրջ:

92. Իգ­նա­տիոս Ան­տիո­քա­ցու «Թղթե­րի» հա­յե­րեն թարգ­մա­նութ­յան նա­խօ­րի­նա­կի հար­ցի շուրջ:

93. Ա­սո­րե­րե­նից հա­յե­րե­նի թարգ­ման­ված հու­նա­կան պա­րա­կա­նոն գրքե­րը:

94. Են­թադ­րա­բար ա­սո­րե­րե­նից հա­յե­րե­նի թարգ­ման­ված եր­կու հու­նա­կան գրա­կան հու­շար­ձան­նե­րի մա­սին. ա. Նի­կիա­յի տիե­զե­րա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րի ցան­կը, բ. Հով­հան Ոս­կե­բե­րա­նի «Յով­հան­նու ա­ւե­տա­րա­նի մեկ­նու­թիւ­նը»:

95. Ափ­րա­հատ Ա­սո­րու (Զգաւն Պար­սիկ) ճա­ռա­խո­սա­կան ժո­ղո­վա­ծո­ւի հա­յե­րեն թարգ­մա­նութ­յան լեզ­վա­կան եւ բնագ­րա­գի­տա­կան բնու­թա­գի­րը:

96. Զե­նոբ Ամ­դե­ցու ճա­ռե­րի հա­յե­րեն թարգ­մա­նութ­յու­նը:

97. Եփ­րեմ Ա­սո­րու եր­կե­րի հա­յե­րեն թարգ­մա­նութ­յուն­նե­րը. բնագ­րա­գի­տա­կան եւ մա­տե­նա­գի­տա­կան տե­սութ­յուն:

98. Եփ­րեմ Ա­սո­րու «Հա­ւա­տոյ գրքի» հա­յե­րեն թարգ­մա­նութ­յու­նը. ա­ռա­ջա­բան եւ բնա­գիր. հ­եղի­նա­կակ­ցութ­յամբ ֆրան­սիա­ցի հա­յա­գետ Բեռ­նար Ու­տիեի:

99. Եփ­րեմ Ա­սո­րու «Ե­զե­կիե­լի մեկ­նութ­յան» հա­յե­րեն թարգ­մա­նութ­յու­նը. ա­ռա­ջա­բան եւ բնա­գիր:

100. Ա­սո­րա­կան պա­րա­կա­նոն գրքե­րի դա­սա­կան հա­յե­րեն թարգ­մա­նութ­յուն­նե­րը:

101. Սելեւկյան թվա­կա­նութ­յան գոր­ծա­ծութ­յու­նը հայ մա­տե­նագ­րութ­յան մեջ:

102. Հայ-ա­սո­րա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի գնա­հա­տա­կա­նը միջ­նա­դա­րում:

103. Աբ­րա­համ Կի­դու­նա­ցու ա­սո­րա­կան վար­քի հա­յե­րեն թարգ­մա­նութ­յու­նը. ա­ռա­ջա­բան եւ քննա­կան բնա­գիր:

104. Ճո­խա­թի (Գա­վի­կա­թի) ա­սո­րա­կան վան­քի դե­րը Կի­լի­կիո Հա­յոց թա­գա­վո­րութ­յան եւ Հա­կո­բիկ­յան եկեղե­ցու հա­րա­բե­րութ­յուն­նե­րում:

105. Ա­պառ­նիի կազ­մութ­յան մի բա­ղադր­յալ եղա­նակ ա­սո­րե­րե­նից կա­տար­ված հա­յե­րեն թարգ­մա­նութ­յուն­նե­րում:

106. Հայ թարգ­մա­նա­կան գրա­կա­նութ­յան գի­տա­կան եւ փի­լի­սո­փա­յա­կան հու­շար­ձան­նե­րի ու­սում­նա­սի­րութ­յու­նը խորհր­դա­յին տա­րի­նե­րին (զե­կու­ցում):

107. «Հայ եկեղե­ցա­կան մա­տե­նագ­րութ­յուն» ա­ռար­կա­յի դա­սա­վանդ­ման մե­թո­դա­բա­նութ­յան շուրջ:

108. Հա­յաս­տա­նը եւ Ա­սո­րի­քը III–XIV դա­րե­րում:

109. Проявления «тенденциозности» в армянских переводах V века (доклад).

110. Характерные черты начального периода армяно-сирийских литературных отношений (доклад).

111. О значении древнеармянских переводов сочинений Ефрема Сирина (доклад).

112. Մատենադարանի ասորական ձեռագրերը. համառոտ ցուցակ հայերեն եւ ռուսերեն լեզուներով։

113. Դիտարկումներ Մատենադարանի ձեռագրերի Մայր ցուցակի մասին։

114. Փիլոքսենոս Մաբբուգացուն վերագրվող «Վասն Եփեսոսի ժողովոյն» աշխատությունը։

Բ. ՔԱՂԱՔԱԿԱՆ-ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(Բազմալեզու մամուլում սփռված հազարավոր հրապարակումներից ցանկում ընդգրկված են միայն ժողովածուներով եւ առանձին գրքույկներով ներկայացված նյութերը)

115. Ընտ­րա­կան ծրա­գիր, Երեւան, 1996, 16 էջ:

116. Պա­տե­րա՞զմ, թե խա­ղա­ղութ­յուն. – «Պահ­պա­նո­ղա­կան Շեմ մա­­տե­նա­շար – 4», Երեւան, 2001, 36 էջ:

117. Ա­պա­գան բա­խում է դու­ռը. – «Պահ­պա­նո­ղա­կան Շեմ մա­տե­նա­շար – 10», Երեւան, 2002, 40 էջ:

118. Ընտ­րա­նի. Ե­լույթ­ներ, հոդ­ված­ներ, հար­ցազ­րույց­ներ. 1983–1998 թթ. (Selected speeches, articles, interviews), Երեւան, 2006, 728 էջ:

119. Ա­վա­զա­կա­պե­տութ­յան ա­նա­տո­միան եւ մե­խա­նի­կան, «Ար­մատ» կենտ­րոն, Երեւան, 2007, 42 էջ:

120. Анатомия «Бандократии», Ереван, 2007, 28 с.

121. The anatomy of «Bandocracy». Engl. transl. by Alexander Arzoumanian and Melissa Brown,Yerevan, 2007, 26 p.

122. Բարեկամական զրույց, Երեւան, 2007, 32 էջ:

123. Дружеская беседа, Ереван, 2007, 25 с.

124. A friendly Talk. Engl. transl. by Alexander Arzoumanian and Melissa Brown,Yerevan, 2007, 23 p.

125. Պատմություն, գաղափարախոսություն, տիպաբանություն, Երեւան, 2007, 42 էջ:

126. История, идеология, типология, Ереван, 2007, 32 с.

127. History, Ideology, Typology. Engl. transl. by Alexander Arzoumanian and Melissa Brown.Yerevan, 2007, 30 p.

128. Նախընտրական ծրագիր կամ հանդարտ խոհեր, Երեւան, 2008, 32 էջ:

129. Предвыборная программа или неспешные раздумья, Ереван, 2008, 32 с.

130. Ե­լույթ Հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­ման կոնգ­րե­սում, Երեւան, 2008, 34 էջ:

131. Վե­րա­դարձ. Ե­լույթ­ներ, հար­ցազ­րույց­ներ, մամ­լո ա­սու­լիս­ներ. 2007–2009 թթ. (Speeches, interviews, press conferences), Երեւան, 2009, 380 էջ:

132. Հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ (Armenian-Turkish Relations), Երեւան, 2009, 96 էջ:

133. Հա­յոց ց­եղաս­պա­նութ­յու­նը. հա­յացք պե­տա­կա­նութ­յան դի­տա­կե­տից, Երեւան, 2015, 160 էջ:

134. Մա­քա­ռում. Ե­լույթ­ներ, հոդ­ված­ներ, հար­ցազ­րույց­ներ. 2009–2015 թթ. (Speeches, articles, interviews), Երեւան, 2015 (տպագ­րութ­յան ըն­թաց­քի մեջ):

135. Левон Тер-Петросян в Российской прессе, составитель Давид Петросян, 2015 (տպագ­րութ­յան ըն­թաց­քի մեջ).

136.  Levon Ter-Petrossian on Armenian-Turkish Relations, 2016 (տպա­գրութ­յան ըն­թաց­քի մեջ).

 


Նախորդ հոդվածը‘Մադուրո. Վենեսուելային ազգային անվտանգության սպառնալիք հայտարարելը ԱՄՆ-ի պատմական սխալն է’
Հաջորդ հոդվածը‘ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը միջազգային հանրությանը կոչ է անում բանակցություններ սկսել ԻՊ-ի հետ’