‘«Լեւոն Տէր Պետրոսեանի ելոյթէն շատ գործնապաշտ ու ինծի համար ամբողջութեամբ ընդունելի հատուած մը»’

1761

Արա Սանջյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է. 

ՀՀՇ-ի վերջին համագումարին ընթացքին Լեւոն Տէր Պետրոսեանի ելոյթէն շատ գործնապաշտ ու ինծի համար ամբողջութեամբ ընդունելի հատուած մը, որ յուսամ սփիւռքի մէջ եւս կը կարդան մերօրեայ կուսակցապետերը. «Ասում են ՀՀՇն պատմական արժէք է։ Սրանից աւելի մեծ հայհոյանք ինձ համար չկայ։ Եթէ պատմական արժէք է, ուրեմն հիմա նրա արժէքը զրօ է։ Երբ մի կուսակցութիւն հպարտանում է միայն իր պատմութեամբ … նրանք ուրեմն այսօր պատմութիւն չունեն, այսօր արժէք չունեն։ Ես չեմ ուզում, որ ՀՀՇն վերածուի թանգարանի։ Այդպիսի թանգարանային կուսակցութիւններ արդէն կան։ Ես չեմ ուզում, որ մենք տարիներ անց հպարտանանք, որ մենք 125 տարուայ թէ 168 տարուայ կուսակցութիւն ենք։»

Այս խօսքը ընդմիջարկելով, ան նաեւ ըսեր է. «դա նոյնիսկ ազգերին է վերաբերում, այն ազգերը, որոնք հպարտանում են միայն իրենց պատմութեամբ, իրենց Տիգրան Մեծով, Վարդան Մամիկոնեանով, Մեծ Հայքով, եւ այլն, նրանք ուրեմն այսօր պատմութիւն չունեն, այսօր արժէք չունեն։»

Իսկ պատմական կուսակցութիւններու բախտը, ան մեկնաբանած է այսպէս. «մեր թոռներին էինք պատմելու թէ ի՜նչ բաներ, օրեր ենք անցկացրել, հպարտանալու ենք, եւ դրանից ազգին ի՞նչ օգուտ, երկրին` ի՞նչ օգուտ։»

Եթէ ասիկա իմ կողմէ տարածուելիք մամլոյ հաղորդագրութիւն ըլլար, տակը կ՛աւելցնէի սովորական դարձած այդ նախադասութիւնը. «սփիւռքահայ կուսակցական մամուլէն կը խնդրուի արտատպել»:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը Twitter-ում կրկին գրառում է կատարել «Կարֆուրի» վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Ուղիղ հեռարձակում Ազատության հրապարակից’