‘Լիբիայում հրկիզել են ղպտական եկեղեցին’

877

Լիբիական Բենգազի քաղաքում հինգշաբթի օրը ղպտական եկեղեցի են ներխուժել  մի խումբ անհայտ անձինք  և հրկիզել են այն: Տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ լրջորեն վնասվել է եկեղեցու ներքին հարդարանքը:

Վերջին մի քանի շաբաթներին սա արդեն երկրորդ հարձակումն է Բենգազիի եկեղեցու վրա: Փետրվարի 28-ին այստեղ ծեծի էին ենթարկել երկու հոգևորականների: Տեղացիների կարծիքով՝ եկեղեցու հրկիզումը կարող էր լինել իսլամիստների արձագանքը Կահիրեում Լիբիայի դեսպանատան մոտ եգիպտացի ղպտիների ցույցին: Ղպտիները Լիբիայի ուժային կառույցներին մեղադրում էին այն բանում, որ նրանք բանտում տանջամահ են արել մի եգիպտացի քրիստոնյայի: Մինչդեռ Տրիպոլիի իշխանությունները պնդում են, որ նա հիվանդությունից է մահացել:

Լիբիայի քրիստոնեական ոչ մեծ համայնքի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ վախենում են ծայրահեղականների գործողություններից, ովքեր Քադաֆիի մահվանից հետո  անպատիժ գործում են երկրում, հաղորդում է  euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի լիգա. Հայտնի են քառորդ եզրափակիչի զույգերը’
Հաջորդ հոդվածը‘Շահագործման է հանձնվել ոստիկանության Երևանի Քանաքեռ-Զեյթունի բաժնի վերանորոգված շենքը’