‘Լիբիան պաշտոնապես հրաժարվեց Ջամահիրիա անվանումից’

930

Լիբիայի խորհրդարանը հաստատել է երկրի անվանումը պաշտոնապես փոխելու մասին օրինագիծը, փոխանցում է lenta.ru-ն:

Այսուհետ նախկին նախագահ Մուամար Քադաֆիի օրոք ընդունված «Լիբիայի Մեծն Սոցիալիստական Ժողովրդական Ջամահիրիայի» փոխարեն երկիրը կկրի Լիբիայի պետություն անվանումը: Սակայն չի բացառվում, որ երկրում նոր սահմանադրության հաստատման ընթացքում այս անվանումը ևս փոփոխություն կրի:

Այսպիսով՝ բոլոր պաշտոնական փաստաթղթերից կվերանա նախկին բռնապետի կերպարի հետ նույնականացվող «Ջամահիրիա»  անվանումը, որը Քադաֆիի մշակած պետական կառավարման համակարգի անվանումն էր:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը’
Հաջորդ հոդվածը‘9-ամյա Տիգրանի փախուստի պատճառ դարձած դաստիարակի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ’