‘Լիզա Ճաղարյան. Լսեք… դուք հո դավաճան չե՞ք’

2953

Լիզա Ճաղարյանը Ֆեյսբուքում գրում է.

«Հայաստանում կան, ժողովրդական լեզվով ասած, շնից շատ կուսակցություններ: Բոլոր` «շնից շատ» կուսակցություններն ունեն առաջնորդներ: Հասարակության մի հատվածը համակրում է մի կուսակցության, մյուսը` մյուս, երրորդը` այլ, ու այսպես շարունակ: Հայ ազգային կոնգրեսը նույնպես կուսակցություն է եւ ունի իր առաջնորդը: Դա, իհարկե, շատ ծանր բան է ոմանց համար, որ չնայած մնացած բոլորը հայրենասեր մեռնում են, ու միայն Կոնգրեսն է «դավաճան», բայց արի ու տես, որ հասարակության շաաաաաաաաաատ զգալի մի հատված (մեղմ ասած) շտապում է Կոնգրեսի հանրահավաքին եւ սպասում է էս «դավաճան» Կոնգրեսի «դավաճան» առաջնորդի խոսքին: Դե, նրան լսողներս, բոլորդ եք հասկանում` նույնպես «դավաճաններ» ենք, սա էլ պարզից պարզ է: Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե ինչու են իրենց համապատասխան տեղերը ճղում նրանք, ովքեր վաղուց երես են շրջել Կոնգրեսից, ու իրենց անիմաստ կյանքի միակ իմաստը Կոնգրեսի դեմ վայրահաչելն է: Ձեր ի՞նչ գործն է` մեր առաջնորդն ինչ է ասում ու ինչ է անում: Դուք ո՞վ եք, Կոնգրեսի խի՞ղճն եք, դատավո՞րն եք: Ձեզ դուր չի՞ գալիս Կոնգրեսի առաջնորդի ծրագիրը` ինչպես ազատվել էս իշխանություններից, գնացեք` դուք ազատեք, դուք հանրահավաք արեք, ձեր առաջնորդներին ծափ տվեք, ոգեւորվեք, հեղափոխություն արեք, Եվրոպա մտեք, Ղարաբաղի հարցը լուծեք, ձեռի հետ էլ Արեւմտյան Հայաստանն ազատագրեք, դուք կարող եք, ես վստահ եմ: Միայն թե քիչ լեզուներդ քորեք, գորՁ արեք: Մեղք եք, էդ ձեր հզոր եռանդն ինչու՞ եք ծախսում ընդամենը մեկ կուսակցության դեմ բարբաջելով: Ախր դուք կարող եք երեք օրում ե՛ւ հեղափոխություն անել, ե՛ւ Հայաստանն ազատագրել, ե՛ւ երկիրը ծաղկեցնել: Ինչու՞ չեք անում: Լսեք… դուք հո դավաճան չե՞ք»: 

Նախորդ հոդվածը‘Վանաձորում որոշ փողոցներ փակ կլինեն’
Հաջորդ հոդվածը‘Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ’