Լիզ Թրասը պաշտոնապես կփոխարինի Ջոնսոնին

294

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդ Լիզ Թրասն այսօր պաշտոնապես նշանակվում է Միացյալ Թագավորության վարչապետ։

Նա այդ պաշտոնում փոխարինում է Բորիս Ջոնսոնին։

Նախօրեին 47-ամյա քաղաքական գործիչը ներկուսակցական պայքարում հաղթել է ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակին։ Քանի որ թորիները իշխող կուսակցությունն են, Թրասն իրավունք է ստացել ձևավորելու նոր կառավարություն։

Այս տարի վարչապետի փոփոխության արարողությունը փոփոխություններ կկրի Եղիսաբեթ II թագուհու առաջացած տարիքի պատճառով․ թագուհին, ըստ ավանդույթի, հաստատում է իր կառավարության ղեկավարին։ Վերջին ամիսներին 96-ամյա թագուհին «տեղաշարժվելու հետ կապված» խնդիրներ ունի։ Այդ պատճառով էլ իր կառավարման 70 տարիների ընթացքում նա հեռացող վարչապետին և նրա ժառանգորդին կընդունի ոչ թե Բուկինգհեմյան պալատում, որը Դաունինգ սթրիթում գտնվող՝ կառավարության ղեկավարի գրասենյակին շատ մոտ է, այլ Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում։ Վիկտորյա թագուհու (1819-1901) այդ նախկին նստավայրում միապետը ավանդաբար անցկացնում է ամառվա երկրորդ կեսը և սեպտեմբերի սկիզբը։

Ընդունելությունից Թրասն արդեն դուրս կգա որպես վարչապետ՝ 56-րդը Մեծ Բրիտանիայի պատմության ընթացքում կամ 78-րդը՝ եթե նկատի ունենանք նրանց, ովքեր այդ պաշտոնն զբաղեցրել են մեկ անգամից ավելի։ Նորին գերազանցության համար, որի իշխանությունն սկսվել է Ուինսթոն Չերչիլի վարչապետության երկրորդ ժամկետում, Թրասը կդառնա բրիտանական կառավարության 15-րդ ղեկավարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը25 հազար երկրպագու ներկա է եղել Օլիմպիակոսում Մարսելոյի շնորհանդեսին
Հաջորդ հոդվածըԿրեմլում մեկնաբանել են Թրասի ընտրությունը