Կրեմլում մեկնաբանել են Թրասի ընտրությունը

241

Դատելով Լիզ Թրասի հայտարարություններից, որը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում դրական փոփոխություններ չեն սպասվում, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Անկեղծ ասած՝ եթե դատենք արտաքին գործերի նախարար եղած ժամանակ մեր երկրի մասին տիկին Թրասի հայտարարություններից, ապա կարելի է միանգամայն համոզված ասել, որ որևէ լավ փոփոխություն սպասելի չէ»,- ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ չի կարող ասել՝ Վլադիմիր Պուտինը կշնորհավորի՞ Թրասին նոր պաշտոնում նշանակվելու համար, թե՞ ոչ, և առաջարկել է դա ճշտել պետության ղեկավարի հետ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԼիզ Թրասը պաշտոնապես կփոխարինի Ջոնսոնին
Հաջորդ հոդվածըԸստ Բայդենի` ՌԴ-ն չպետք է ընդգրկվի ահաբեկչության հովանավորների ցուցակում