Լիոնել Մեսին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

402

Արգենտինայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է այս տարվա լավագույն ֆուտբոլիստ, Goal.com-ի հարցումով, որին մասնակցել է 14 միլիոն մարդ։ Տարվա առաջին կեսը կատալոնական «Բարսելոնայում» անցկացրած Մեսին ստացել է ձայների 53,3 տոկոսը։

Երկրորդ տեղում է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը ամռանը Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նա ստացել է ձայների 50,1 տոկոսը։

Goal.com․ Տարվա լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

  1. Լիոնել Մեսի («Բարսելոնա» / ՊՍԺ, Արգենտինա)
  2. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս» / «Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա)
  3. Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա», Լեհաստան)
  4. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս)
  5. Կիլիան Մբապե(ՊՍԺ, Ֆրանսիա)
  6. Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ», Նորվեգիա)
  7. Քարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա)
  8. Նգոլո Կանտե («Չելսի», Ֆրանսիա)
  9. Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա)
  10. Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա)
Նախորդ հոդվածըՊետրակովը հաստատվեց Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում
Հաջորդ հոդվածը«Շալկեի» նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է ազատազրկման սեփական մահը ձեւացնելու համար