Պետրակովը հաստատվեց Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում

355

Ալեքսանդր Պետրակովը հաստատվել է ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։ Օգոստոսի 18-ից նա թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատարն էր։ Փոխարինել էր Անդրեյ Շեւչենկոյին։

64-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինեւ 2022թ․ դեկտեմբերի 30-ը՝ եւս 1,5 տարով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը։

Պետրակովի գլխավորությամբ Ուկրաինայի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում տարավ 2 հաղթանակ, 5 հանդիպում ավարտեց ոչ ոքի եւ խմբում երկրորդ տեղ գրավելու շնորհիվ գարնանը փլեյ-օֆֆում կշարունակի պայքարը եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար։

Նախորդ հոդվածըԲաքվից Երևան է տեղափոխվել ՀՀ ԶՈՒ զինծառայողի աճյուն
Հաջորդ հոդվածըԼիոնել Մեսին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ